
Իսրայելը ուժեղացրել է իր պաշտոնյաների անվտանգությունը և խստացրել նրանց տեղաշարժի վերաբերյալ ցուցումները

։ Իսրայելը բարձրացրել է զգոնության մակարդակը և խստացրել կառավարության որոշ պաշտոնյաների տեղաշարժի վերաբերյալ ցուցումները Լիբանանից իսրայելական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Կեսարիայում գտնվող տան ուղղությամբ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո:
Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Հարթակի տվյալներով՝ անձնական անվտանգության ստորաբաժանումը բարձրացրել է զգոնության մակարդակը պետական պաշտոնյաների համար և խստացրել է տեղաշարժերի վերաբերյալ հրահանգները ուժային բլոկում չընդգրկված ղեկավարների համար: