
Մոլդովայի խորհրդարանի էլեկտրոնային փոստի սերվերը ենթարկվել է կիբերհարձակման

Մոլդովայի խորհրդարանի էլեկտրոնային փոստի սերվերը ենթարկվել է կիբերհարձակման, միջոցներ են ձեռնարկվում տվյալների ամբողջականությունն ապահովելու համար։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնում է Մոլդովայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Խորհրդարանի էլեկտրոնային փոստի սերվերը ենթարկվել է կիբերհարձակման: Կիբերմիջադեպի պատճառներն ու հետևանքները հետաքննում են պատասխանատու պետական մարմինները»,- ասված է խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մոլդովայի խորհրդարանը հավաստիացրել է, որ միջոցներ է ձեռնարկում տվյալների ամբողջականությունն ապահովելու և վնասված տեղեկատվության չարաշահմանն ու շահարկմանը հակազդելու համար։ Նշվում է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել է Մոլդովայի խորհրդարանի ցանցերի և համակարգչային համակարգերի վրա հարձակումների հաճախականությունը։