
ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNN

ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Յահյա Սինվարի մարմինը կարող են փոխանակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների հետ:
Այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով իսրայելական երկու աղբյուր։
Նշվում է, որ այժմ ՀԱՄԱՍ-ը գերության մեջ է պահում մոտ 100 մարդու։ CNN-ի աղբյուրը նշել է, որ դեմ չեն լինի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի աճյունը իսրայելցիների հետ փոխանակելուն։
Միևնույն ժամանակ, զրուցակիցը չի բացառել, որ Սինվարի աճյունի վերադարձը Գազայի հատված կարող է համախմբել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին, իսկ նրա գերեզմանը կարող է սրբավայր դառնալ նրանց համար: