ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Լիբանանի քրիստոնեական շրջանում 2 մարդ է մահացել

Լիբանանի ազգային NNA գործակալությունը հայտնում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական Ջունիա շրջանում հարձակվել է մեքենայի վրա: Տվյալ տարածքը համարվում է առողջարանային, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են ապրում։

«Անօդաչու սարքը հրթիռ է արձակել մեքենայի ուղղությամբ։ Արկը պայթել է մեքենայի կողքին և վնասել այն։ Երկու մարդ վազել են մոտակա ամայի տարածք, որտեղ անօդաչուն նրանց վրա երկրորդ հրթիռն է արձակել»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ իրենց տվյալներով՝ մարդիկ տեղում մահացել են։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031