2023 թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային՝ պարզաբանելով, որ դա համարում է ոչ թե բարեգործություն, այլ ներդրում Արևմուտքի երկրների անվտանգության մեջ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դեռևս բացասական դինամիկա կա: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։
Ուկրաինան կայուն ֆինանսական և ռազմական օգնության կարիք ունի Ռուսաստանին դիմակայելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
Այսօր, հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Դավոսի տնտեսական համաժողովում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աջակցությունը Կիևին՝ չնայած ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի համար նոր ֆինանսավորման հաստատման հետ կապված տարաձայնություններին:
Վարչապետը նշել է, որ էստոներենով միասնական կրթության անցնելու նպատակն այն է, որպեսզի Էստոնիայի բոլոր բնակիչները գտնվեն միասնական տեղեկատվական տարածությունում։
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ԵԱՏՄ մարմինների նախագահությունը, որում յուրաքանչյուր պետություն առանցքային դեր ունի տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման գործում։
Բանակցությունների բացման ժամանակ Լավրովը հայտնել է, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված համաձայնությունների կատարման ուղղությամբ։
Սերժ Սարգսյան։ Ռազմաքաղաքական գործիչ, ով հստակ ընդգծեց, որ միջազգային ասպարեզում իր երկիրը պետք է սեփական արտաքին քաղաքականությունը վարի։ Նա կարողացավ ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, նրա շնորհիվ սկսվեցին հիմնավոր քաղաքական գործընթացներ։ Հայաստանը վարում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն բոլո՛ ր ուղղություններով, ուներ լավ հարաբերություններ բոլո՛ ր կարեւոր կենտրոնների հետ։
Ադրբեջանում նախօրեին ձերբակալված հայտնի լրագրող Շահին Ռզաևը օրեր առաջ ուշագրավ գրառում էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված պնդումների վերաբերյալ, ըստ էության առաջ քաշելով հայանպաստ թեզ:
Հունվարի 13-ը Բաքվի ջարդերի 34-րդ տարելիցի օրն էր. 1990 թվականի hունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին զանգվածային ջարդեր:
«Այդ հաշվարկների բացակայությամբ դեռևս շարունակել խոսել սահմանների բացման տնտեսական էֆեկտների մասին՝ իրենց պոպուլիզմի ու կիսատ-պռատության շարունակությունն է»,- նշեց նա, ապա ՊԵԿ նախագահին հակադարձեց, որ բաց սահմանի մասին աքսիոման իրականում թեորեմա է, որն ապացուցման կարիք ունի, իսկ իշխանությունները չեն ապացուցում դա:
Ըստ Չինաստանի արտգործնախարարության խոսնակի՝ Պեկինը դժգոհություն է հայտնել, որ Մարկոսը շնորհավորել է Լային և նրան անվանել Թայվանի հաջորդ նախագահ։
Թարմացված տեղեկությունների համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակներից դուրս է բերվել ևս 2 մարդու դի․ զոհերի ընդհանուր թիվը հասել է 8-ի:
Եվրոպական խորհրդարանի` հունիսի 6-9-ը կայանալիք ընտրություններին ընդառաջ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ վաղաժամ վայր է դնելու մանդատը և մասնակցելու է ընտրություններին։ Ի՞նչ է նշանակում այս որոշումը ԵՄ-ի և հենց Շառլ Միշելի համար, ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ հայ-ադրբեջանական բանակցությունների, ԵՄ կառույցների գործունեության վրա։
Բացի այդ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբու ալ Ֆադլ Ազիզիին և նրան բողոքի նոտա է հանձնել քրդական ինքնավար տարածաշրջանի տարածքի վրա իրականացված հարձակման առնչությամբ։
Զոհվածը, ըստ ԶԼՄ-ների տվյալների, Բոլնիսի շրջանի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) Նախիդուրի գյուղի բնակիչ էր։ Տղամարդը Բաքու էր մեկնել գումար վաստակելու նպատակով։
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
Էրբիլի իշխանությունները հաղորդել են, որ ԻՀՊԿ-ի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը պաշտպանական ճյուղի ձեռնարկություն կատարած այցի ժամանակ նույնպես հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր չէ Կորեական թերակղզում «միակողմանի կարգով» «մեծ իրադարձություններ հրահրել (իր) ճնշող ուժով», բայց նաև «չի պատրաստվում խուսափել պատերազմից»։
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, հայտարարել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ մեկ այլ հատվածում սահման բացել։
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը: Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս:
Բանակցությունների արդյունքներով ստորագրվել է ԵԱՏՀ-ի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի արձանագրությունը։
Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Վաշինգտոնն աջակցում է Իրաքի կառավարությանը, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի կառավարությանը։
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով դիվանագիտական այս ձևակերպումներին, ասաց, որ եթե դա տեղի ունենա այնպես, ինչպես ՀՀ իշխանություններն են ներկայացնում, ապա ՌԴ-ում որևէ մեկը խնդիր չի տեսնի դրանում։ Սակայն, ըստ նրա, ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ երկրի այդ, այսպես կոչված, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան չի հաջողվել, ավելին՝ հետսովետական տարածաշրջանի պատերազմների մեծ մասը ծագել է այն պատճառով, որ Արևմուտքն անընդհատ փորձել է կրճատել ՌԴ ազդեցության գոտին՝ այս կամ այն երկրին ՌԴ-ից «կտրելով», դա անընդհատ գործընթաց է եղել, որը խտացավ ու հանգեցրեց աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին։
Իրանն ինքնուրույն ակտիվություն ցուցաբերեց: Հաշդ աշ-Շաաբին չէր, որ հարվածում էր Իրաքում ամերիկյան և իսրայելական դիրքերին, ոչ էլ Ֆաթիմիյունը, Զեյնաբիյյունը կամ այլ վստահված անձինք, որոնք հարվածում էին Սիրիայում գտնվող ամերիկացիներին։ Հարվածներն իրականացրել է հենց Իրանը, ինչպես դա 2020 թվականին՝ ի պատասխան Քասեմ Սոլեյմանիի սպանությանը։
Գուսևը նշել է, որ բոլոր հատուկ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում, օպերատիվ շտաբ է տեղակայվել քաղաքային վարչակազմի կողմից։
Այս մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Ավելի ուշ արված գրառումներում Գուտերեշը նաև դատապարտել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումներն Իսրայելի վրա, մարդկանց սպանությունները, առևանգումները և սեռական բռնությունները։ Գուտերեշը հրադադարի կոչ է արել Գազայի հատվածում՝ ապահովելու հումանիտար օգնության մատակարարումը և նպաստելու պատանդների ազատ արձակմանը։