Թուրքական ընկերությունը պայմանագիր է ստորագրել ԱՄԷ-ի «ADASI» ռազմարդյունաբերական ընկերության հետ

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է «IDEX» ռազմարդյունաբերության տոնավաճառը, որտեղ ներկայացված է նաև թուրքական ռազմարդյունաբերական «Meteksan» ըկերությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական ընկերությունը միջազգային համագործակցության պայմանագիր է ստորագրել Էմիությունների «ADASI» ռազմարդյունաբերական ընկերության հետ։

Ըստ պայմանագրի՝ «MILSAR» ռադարները կարտահանվեն ԱՄԷ և կհամալրեն Էմիրությունների GARMOOSHA անօդաչու թռչող սարքերին։ Նշենք, որ «GARMOOSHA»-ն ԱՄԷ-ի առաջին արտադրության անօդաչու թռչող սարքն է:

Թուրքական ռադարների համալրումը «GARMOOSHA»-ին կապահովի նոր հնարավորություններ պոտենցիալ և շարժվող թիրախների հայտնաբերման համար։ «GARMOOSHA»-ն նախագծված է որպես առաջադեմ պտտվող անօդաչու թռչող սարք՝ մարտավարական հետախուզության, հսկողության և հետախուզական առաքելությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս