Թուրք հոդվածագիր Թալաթ Աթիլլան, անդրադառնալով Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերին, նշել է. «Ըստ փորձառու քաղաքական վերլուծաբանների՝ ԱՄՆ-ն ոչ հեռու ապագայում մի քանի ռազմավարական քայլերով կրկին կփորձի հեղաշրջում իրականացնել Թուրքիայում»։
ԻՀՊԿ-ն երեք տարբեր հայտարարություններ է տարածել վերջերս իրանական Քերման և Ռասակ քաղաքներում իրականացված հարձակումներին առնչվող ահաբեկիչների դեմ գործողությունների մասին։
Վրաստանում բժշկական հաստատություններ այցելությունների թիվն աճել է սեզոնային վիրուսային հիվանդությունների պատճառով: Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրամական փոխանցումների (տրանսֆերտների) ծավալը նվազել է 42.4 տոկոսով։ Այս տվյալները հրապարակել է Վրաստանի Ազգային բանկը։
Թուրքիայի իշխանությունները ինտերնետ-պրովայդերներին խնդրել են սահմանափակել մի քանի VPN ծառայությունների աշխատանքը տեղական ընտրություններից առաջ: Այս մասին գրում է Financial Times-ը` հղում անելով պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին։
Գերմանական «Tagesschau» թերթն անդրադարձել է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի սկսած հրթիռակոծություններին, որոնք թիրախավորել են քուրդ զինյալների հենակետերի ու էներգետիկ ենթակառուցվածքները։
Արցախին ու Հայաստանին պատուհասած բոլոր աղետները լայն իմաստով կարող են ունենալ երկու բացատրություն։ Կա՛մ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացրել և շարունակում է դավաճանական, կոլաբորացիոնիստական քաղաքականություն, կա՛մ այդ աղետները հնարավոր են դարձել այդ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական ու քաղաքական թերհասության, ոչ կոմպետենտության պատճառով։
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հունվարի 15-ին լիրան (Թուրքիայի դրամական միավոր) ռեկորդային անկման ցուցանիշ է գրանցել:
Աշխարհում աղքատության և անարդարության դեմ պայքարող Oxfam միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ առաջիկա տասը տարվա ընթացքում աշխարհում կարող է ի հայտ գալ առաջին տրիլիոնատերը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ի հրապարակումը։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կշարունակի աշխատել տնից՝ վիրահատությունից և հետվիրահատական բարդություններից հետո ապաքինվելու նպատակով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են ռազմական գերատեսչությունից:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
Բաքվի Բինագադի շրջանում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի:
«Սակայն Երևանի ցանկությամբ ՌԴ-ն իր մի շարք դիրքեր պարզապես զիջել է Արևմուտքին, ինչը նշանակում է, որ Արևմուտքը՝ ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, հավելյալ պատասխանատվություն են ստանձնում ռեգիոնալ իրավիճակի և ՀՀ դիրքորոշումների ապագայի համար»,- նկատեց նա՝ ընդհանուր առմամբ բարդ որակելով բանակցային, քաղաքական ու ռազմական իրավիճակը կողմերի միջև։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հունական «Kathimerini» թերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի ռազմական արդյունաբերությանը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է՝ հրթիռը, որն արձակվել է «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքից, Կարմիր ծովում հարվածել է ամերիկյան բեռնատար նավին:
«Ժամանակին՝ 2018 թվականին, երբ ՔՊ-ականների հետ խոսում էինք, և ես օգտագործում էի հայ եզրույթը, ՔՊ-ականները դիվոտում էին՝ ասելով՝ հայը ո՞րն է, հո գավառակա՞ն չենք, կա Հայաստանի քաղաքացի։ Հիմա այս մարդիկ այդ օրակարգն են առաջ տանում, հետևապես՝ խնդիրն այն է, թե մենք ինչ օրակարգ ենք առաջ քաշում՝ ընդդեմ նրանց օրակարգի»,- ասաց Պետրոսյանը։
Գերմանիայում «2023 թվականի հակաբառ» է ընտրվել «ռեմիգրացիան»։ Նման որոշում է կայացրել ամենամյա մրցույթի ժյուրին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Ավստրալիան մտադիր է ուտիլիզացնել MRH90 Taipan ուղղաթիռները՝ չնայած դրանք իրեն հանձնելու մասին Ուկրաինայի խնդրանքին․ հայտնում է ABC հեռուստաալիքը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Եմենը կշարունակի հարձակումները Կարմիր ծովի նավերի վրա, որոնք սնունդ և վառելիք են տեղափոխում Իսրայել, քանի դեռ Գազայի հատվածում չեն դադարել ռազմական գործողությունները:
Հունվարի 10-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ հայտարարել է, որ հետ չի քաշվելու 2021-2022 թվականին օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչի մասին մի քանի անգամ գրել ենք, որ Ադրբեջանին ձեռնտու չէ հետքաշումը, որովհետև այս ընթացքում իրենք հասել են կարևոր ռազմավարական բարձունքների վրա, որտեղից վերահսկելի են դարձնում նաև ՀՀ զինված ուժերի շարժն ու գործունեությունը:
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի մոտակայքում փոքր ինքնաթիռ է կործանվել: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է CBS News-ը։
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին։
Տագարևը պարզաբանել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքը ներառում է ոչ միայն դաշնակիցների տեղակայման վայրերը, այլև բազմաթիվ այլ օբյեկտներ։
Թայվանի նախագահական ընտրություններից հետո նորընտիր նախագահ Լայ Ցինդեն ընդունել է ամերիկյան «ոչ պաշտոնական» պատվիրակությանը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի նրա պաշտոնակից Մոհամմադ Աշտիանին հունվարի 15-ին կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Համաշխարհային կազմակերպությունում պարզաբանել են, որ Ուկրաինայի ներսում մարդասիրական կարիքների արձագանքը համակարգվում է ՀՀՀՎ-ի կողմից, և այս տարի 8,5 միլիոն մարդու օգնության համապատասխան ծրագրի իրականացման համար կպահանջվի 3,1 միլիարդ դոլար:
Այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի մեր երկիրը։
ՆԱՏՕ-ի «Steadfast Defender 24» զորավարժություններին կմասնակցեն դաշինքի 31 երկրները և Շվեդիան։ Այս տարի Հյուսիսատլանտյան դաշինքը նշում է իր հիմնադրման 75-ամյակը:
«Մի բան հասկացա, որ այնպես է անում, որ 29.800 քկմ տարածքով ամեն ինչից պրծնենք՝ Արարատ, Կարս, Անի, Կարին, Տղմուտ գետ, ամեն ինչ մոռանանք, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունը։ Ես չգիտեմ՝ այդ ո՞ր գիտնականն է նման առաջարկ արել, խնդրում եմ՝ թող մի գիտնականի անուն գոնե ասի։ Կարծում եմ՝ սա հերթական մանիպուլյացիան է, որևէ մեկն իրեն չի դիմել, ուղղակի ինքն իր հերթական օրակարգն է հրապարակ շպրտում»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։