Նախարարությունը նշել է, որ «հակաիսլամական և ռասիստական գործունեության» վերջին աճը արտացոլում է Եվրոպայում «կրոնական անհանդուրժողականության և ատելության վտանգավոր ասպեկտները»:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախ, Իրանի հյուսիսում տեղի է ունենում բավականին ուժեղ երկրաշարժ, որին հետևում է թշնամական ԱԹՍ-ների հարձակում Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Տարօրինակ զուգադիպություն է։
Իրանի հյուսիս-արեւմուտքում ՝ Արեւմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեքը զոհվել են: Այս մասին կիրակի հայտնել Է նահանգի նահանգապետ Մոհամմադ Սադեգ Մոտամեդյանը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Որպեսզի հասկանալի լինի Իրանի վրա մի քանի ԱԹՍ-ով գիշերային հարձակման ազդեցությունն այս երկրի ներսում տրամադրությունների վրա, պետք է դուրս գալ հայկական ընկալումների մասշտաբներից և կարծրատիպերից։
Իրանին հաջողվել է խոցել մի քանի ԱԹՍ… բայց միան այն, որ Իսրաել համարձակվել է այսպես բաց հարձակում գործել, ինձ սիպում է կարծել, որ նա ԱՄՆ-ից ստացել է կանաչ լույս, ինչպես նաև Թուրքիայի,Ադրբեջանի հետ եկել են համաձայնության: Բազմիցս ասել եմ, Իրանը այս տարիերին հմտորեն հետաձգել է իր բաժին պատերազմը։
Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 447, զոհվել՝ 3 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Fars գործակալությանը:
Ուշագրավ է, որ մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երեքշաբթի օրը կառավարության անդամների հետ հանդիպմանը քննարկելով կրթության և դաստիարակությանն առնչվող հարցերը, հիշել է իր առաջին ուսուցչուհի Թամարա Չիժովային։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Իրանն ու Ադրբեջանը թույլ չեն տա, որ չարագործների ակնարկներն ազդեն երկու ժողովուրդների հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Թեհրանը հաստատել է «անհաջող հաձակման» փաստը»
Երբ ապրիլյան պատերազմի ընթացքում անգամ ասում էին, թե 80-ականների զենքերով են կռվել, դու, որ այսօր բանակի օրն ես շնորհավորում, այդ ժամանակ ասե՞լ ես, որ չի կարելի նման բաներ ասել: Կամ ավելի վատ, գուցե ձայն չես հանել:
Մենք շատ ցավալի կորուստներ ունենք՝ մեր երիտասարդ և անմեղ զինծառայողներն իրենց կյանքով են հատուցում քաղաքական իշխանության անպատասխանատվության, ոչ կոմպետենտության և անգործության համար։ Մենք ունենք խոր համակարգային ճգնաժամ, որը մեր հասարակության զգալի մասը կա՛մ չի գիտակցում, կա՛մ համակերպվել է դրա հետ։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Ազատ գյուղում զինծառայողներն ապրել են մի կացարանում, որը չէր համապատասխանում հակահրդեհային անվտանգության կանոններին, դրա համար անգամ ձերբակալված կա։ Բայց ինչպե՞ս է բռնկվել հրդեհը, կամ ինչո՞ւ է սպան գիշերային ժամին բենզին օգտագործել, ինչո՞ւ է վառարանը դրվել դռան դիմաց։
«Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեզ հստակ ներկայացրեց իր պայմանավորվածությունն Ալիևի հետ, այսինքն՝ այդ ամենը ոչ թե խոսք էր՝ ուղղված թշնամուն, այլ սա նրանց համատեղ աշխատանքի բարձրաձայնումն էր։ Այսինքն՝ ըստ այդ սցենարի, ճանապարհն այնքան կբացեն ու կփակեն, մինչև Արցախը հայաթափվի։ Ստացվում է, որ Նիկոլի ու Ալիևի սցենարում փոփոխություն է կատարվել, քանի որ նրանք չէին սպասում Արցախի դիմադրությանը. նրանց սցենարը չի իրագործվելու, քանի որ միտում կա դրական արդյունք ստանալու, որը չի կարող լինել այս իշխանությունների օրոք»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։
Շատ օտարերկրացիներ մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ եք ուզում, երբ դուք Պրահայում ընդունել եք, որ Արցախի հետ գործ չունեք։ Այսօրվա իրավիճակը շատ աղմկոտ լռություն է, բայց դրա մեջ ողբ կա։ Հիմա էլ ոմանք ոգևորված են եվրոպացի դիտորդներով։ Մեզ համոզել են, թե մենք իմպոտենտ ենք, ոչնչի ընդունակ չենք։ Մեր մեջ կարողացան սպանել դիմադրելու, մարդ լինելու ունակությունը, ստիպեցին դառնալ մուրացկաններ։ Մենք էլ նստել, սպասում ենք, թե Եվրոպան ինչ կանի։ Ուժի իրավունքը միշտ եղել է առաջնային, բայց ի՞նչ արեցին եվրոպացի դիտորդները, երբ Եվրոպան Ադրբեջանի հետ ռազմավարական պայմանագիր էր կնքում։ Մեր մեծամասնությանը համոզել են վիզը ծուռ, աշխարհին խնդրողի դերի մեջ մտնել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Վերջին մեկուկես ամսում, ինչ Բերձորի միջանցքը փակ է, Փաշինյանի երգացանկն անփոփոխ է՝ խոստովանել սեփական անզորությունը, դժգոհել Ռուսաստանից, տարածաշրջան հրավիրել միջազգային ուժեր՝ բացելու միջանցքը, խոսել նախապատրաստվող նոր պատերազմի մասին և այդպիսով ապահովագրել իրեն, անգամ արձանագրել փաստը, որ Ադրբեջանն ուզում է ցեղասպանել արցախցիներին։
«Դրա ավարտի նշաններ չկան», – հայտարարել Է Քիրբին լրագրողներին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը պահանջել է, որ Լատվիայի դեսպան Մարիսա Ռիեքսթինշուն երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։
ԱՄՆ-ում բենզինի գները 2023 թվականի հունվարին աճել են 9,2%-ով՝ հասնելով 3,5 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց:
Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ ճանապարհը:
Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին է անդրադարձել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը։ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նա նշել է, որ դա խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման համար։ Ըստ նրա, Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում միջանցքի վերաբացման ուղղությամբ, և Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցներում։
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France TV հեռուստաընկերությանը՝ «Le monde de Loison» հաղորդման շրջանակում՝ ներկայացնելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները:
Անցած մեկ օրում երկրում մահացել է 252 մարդ, իսկ հունվարի սկզբից ՝ 10 հազար 124 մարդ:
Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Արմեն Մազլումյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի՝ Հայաստան առաջին պատմական այցին, այն կարևորեց մի քանի տեսանկյունից:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջնորդությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը։
Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը:
Նա նաև հայտնեց, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, պարզապես ծայրահեղականների հրահրիչ խոսքերից հետո սկսել են միմյանց վրա աթոռներ նետել:
Լրագրողի գրառմամբ կիսվել է նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ շեշտելով, որ դեպքն անընդունելի է:
Պետնախարարը նշել է, որ այս իրավիճակում շատ կարևոր է պահպանել բնակչության հետ հետադարձ կապը, ուստի Օպերատիվ շտաբի մյուս անդամները, Ազգային ժողովի պատգամավորները նույնպես հանդիպումներ են ունենում համայնքներում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտն արձագանքել է լուրերին, թե Վրաստանի քննչական մարմինները Ռուսաստանի և Բելառուսի հատուկ ծառայություններին (ՀԾ) Վրաստանի քաղաքացիների մասին անձնական տվյալներ են տրամադրել: