Հուլուսի Աքարն Ադրբեջանում է

Թուքիայի խորհրդարանի Ազգային պաշտպանության հանձնաժողովի ղեկավար, Կայսերիից ընտրված պատգամավոր Հուլուսի Աքարը, Պլանավորման և բյուջեի հանձնաժողովի նախագահ, Սամսունից ընտրված պատգամավոր Մեհմեդ Մուշը և Կասերիի քաղաքապետն այցելել են Ադրբեջան։

Այցի շրջանակներում Աքարը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի փոխանախագահ Զիյաֆեթ Ասկերովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպման վերաբերյալ Աքարը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել և նշել, որ «Թուրքիան և Ադրբեջանը երկու հարազատ եղբայր են, մեկ և միասնական վշտի և ուրախության մեջ՝ ամեն տեսակ սպառնալիքի և վտանգի դեմ»։

Պատվիրակությունն այցելել է նաև Բաքվում Թուրքիայի դեսպանատուն։ Նրանց ընդունել է նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։

Տեսանյութեր

Լրահոս