
Ուկրաինական կարգավորման գործընթացում չի քննարկվում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը․ Լավրով

Մոսկվան ուկրաինական կարգավորման գործընթացում չի քննարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ G20-ի ԱԳ նախարարների խորհրդաժողովի (ԱԳՆԽ) արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք այդ թեմային չենք անդրադառնում։ Մենք ելնում ենք նրանից, որ դա բոլոր այն սկզբունքների կոպտագույն խախտումն է, որոնք Արևմուտքն ինքը դրել է համաշխարհային տնտեսության մեջ», – ընդգծել է Լավրովը։
Ավելի վաղ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ինչպես մեղմել, այնպես էլ խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կախված բանակցությունների ընթացքից։