Ուկրաինան «ձախողեց իր հակահարձակումը», իսկ եթե երկրի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը շարունակվի, «ուկրաինական պետականությունը կարող է անդառնալի հարված կրել»։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում փորձագետները նշել են 2024 թվականին գլոբալ ռիսկերը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջայշ է զալում» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում կոշտ քննադատության է արժանացրել հավաքական Արևմուտքին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունվարի 16-ին Դովոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել: «Ես ձեզ իրական տեղեկություն կհայտնեմ, Ռուսաստանը չի հասնի իր ռազմավարական նպատակներին..», նշել է ֆոն դեր Լայենը:
Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ հակամարտությունը կարող էր վաղուց ավարտվել, եթե Ուկրաինան չհրաժարվեր բանակցություններից:
Գազայի 2,3 միլիոն բնակիչներից 378,000-ը գտնվում են սովի հինգերորդ փուլի կամ աղետալի մակարդակի վրա: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):
Կարո՞ղ է արդյոք Զելենսկու փոխարինող լինել, մեկը, ով իսկապես ցանկանում է (և կարող է) դուրս բերել Ուկրաինան ինքնաոչնչացման անդունդից: Ամենայն հավանականությամբ՝ այո։ Բայց եթե ուկրաինացի ժողովուրդը չանդրադառնա այն կորուստներին, որոնք կրում է առաջնորդների բացասական (կարդա՝ հեղափոխական) ընտրության և ճանապարհին իրենց սխալների պատճառով, ապա Զելենսկու փոխարինումը մեկ այլ հեղափոխականով անխուսափելի է։
Եվրախորհրդարանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդությանը չի մասնակցի։ Այս մասին ասվում է եվրոպական առաջատար պատգամավորների մամուլի հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ, որոնք կանցկացվեն 2024 թվականի փետրվարի 7-ին։
Երեքշաբթի Եվրամիության անդամ երկրները պաղեստինյան «Համաս» քաղաքական խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարին ավելացրել են իրենց պատժամիջոցների ցուցակում՝ ի պատասխան անցյալ հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակմանը, հայտնում է Reuters-ը։
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։
Եվրախորհրդարանում Ավստրիայի ազատության կուսակցության պատվիրակության ղեկավար Հարալդ Վիլիմսկին կոչ է արել դադարեցնել ֆինանսավորել Ուկրաինային՝ նշելով, որ այդ երկրի մեջ գումար լցնելը միայն սնուցում է կոռուպցիան այնտեղ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիայի արտահանողների միության» (TIM) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան ավելացնում է արտահանման ծավալները դեպի Եվրամիության (ԵՄ) առաջատար երկրներ` մասնավորապես Իսպանիա։
Եվրոպայի ավտոմոքենաների արտադրողների միության տվյալների համաձայն՝ Թուրքիան 2023-ի 11 ամսում էլեկտրական ավտոմոբիլների վաճառքի ծավալներով եվրոպական մի շարք երկրներից առաջ է անցել:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ այս ընտրություններում «միշտ էլ լինելու էինք ես ու դուք ընդդեմ ծայրահեղ հանրապետականների»։
Ամերիկյան ուժերը հականավային հրթիռները ոչնչացնելու համար հարված են հասցրել Եմենի տարածքին, որը վերահսկվում է հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
Ռուսաստանի հետ դաշնակցությունը ՌԴ դաշնակիցները պատկերացնում են Ռուսաստանի կողմից քայլերի անվերջանալի շղթա, երբեք հարց չի առաջանում՝ իսկ ՌԴ դաշնակիցները ինչպե՞ս կարող են աջակցել ՌԴ-ին։
Իբրահիմ Էրդեմօղլուն, ով 5,3 միլիարդ դոլար կարողությամբ 2023 թվականի «Forbes 500» ցուցակում զբաղեցրել է Թուրքիայի ամենահարուստ մարդու տիտղոսը, 2024-ին զիջել է իր տեղը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։
Ղարաբաղյան շարժման արդյունքում 1988թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և անցավ թոշակի: Երեք տարի անց փաստավավերագրող, հետագայում՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը 1991թ. տնային, ոչ պաշտոնական մթնոլորտում տեսագրել է իր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ` մի շարք հարցերի պարզաբանման ակնկալիքով:
Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Մարտին Հերեմը որոշում է կայացրել վաղաժամ լքել իր պաշտոնը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Delfi պորտալը։
«Փաշինյանի տապալած քաղաքականությունից մենք պետք է դուրս գանք՝ գիտակցելով, որ խորտակվող նավակում իրար միս ուտելն արդեն ծիծաղելի է։ Դա նաև ընդդիմությանն է վերաբերում։ Միմյանց հանդեպ ատելությունն ավելի քիչ պետք է լինի, քան Հայաստանի նկատմամբ սերը»,- ասաց Թևանյանը։
ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին, նշել է՝ Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
ԵՄ անդամ երկրները նախապես հավանություն են տվել Կարմիր ծովում նավերի անվտանգությունն ապահովելու համար ռազմածովային առաքելության ստեղծմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, որը հղում է անում իր աղբյուրներին:
Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային և չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ասիա, բայց պետք է արձագանքի այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը:
Վերջին օրերին իշխանական, իշխանամերձ և ԳՇ նախկին ղեկավարության դեմ հանդես եկող անձանց շրջանակները 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում դարձյալ մեղադրական ոճով հիշել են բանակը և ռազմական նախկին ղեկավարությանը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ընդամենը երկու տարվա ընթացքում Եվրոպան կարողացել է իր ձեռքը վերցնել իր «էներգետիկ ճակատագիրը» և զգալիորեն կրճատել կախվածությունը ռուսական էներգակիրներից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորությամբ:
Վրաստանյան ընկերությունների 22 տոկոսը հունվար-մարտ ամիսներին թանկացում է կանխատեսում։ Այդ մասին նշված է Վրաստանի բիզնեսի ասոցիացիայի (BAG) հրաապարակած ինդեքսում:
Բաքվում կահույքի արտադրամասում պայթյունի և հրդեհի հետևանքով 9 մարդ Է զոհվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությունը: