Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը հետաքննում է Իսրայելին հանձնված պատանդի մարմնի նույնականացման հնարավոր սխալը

Իսրայելցի պատանդ Շերի Բիբասի մարմինը մասնատվել է այն բանից հետո, երբ, ըստ երևույթին, իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից միտումնավոր ռմբակոծման հետևանքով փլատակներում խառնվել է այլ մարմինների հետ։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի պատասխանտու Իսմայիլ Թաուաբթան X-ի իր էջում:

Նա նշել է, որ «Նեթանյահուն հենց ինքն է արձակել անխնա ռմբակոծության հրամանը, և նա է կրում ողջ պատասխանատվությունը կնոջը և իր երեխաներին սարսափելի և դաժան կերպով սպանելու համար»:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հետաքննում է հրադադարի համաձայնագրի շրջանակներում Իսրայելին հանձնված մարմինների նույնականացման հնարավոր սխալը։

Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ որ 4-ամյա Արիելն ու 10-ամսական Քֆիրը, որոնք գերության մեջ էին Գազայի հատվածում իրենց մոր՝ Բիբասի հետ միասին, և որոնց մարմինները փետրվարի 20-ին հանձնվել էին Իսրայելին, սպանվել են 2023 թվականի նոյեմբերին պաղեստինցիների կողմից, այլ ոչ թե իսրայելական հրետակոծության հետևանքով, ինչպես հայտարարել է ՀԱՄԱՍ-ը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը փետրվարի 20-ին չի հանձնել Շերի Բիբասի մարմինը Իսրայելին վերադարձված պատանդների մարմինների հետ։ Ըստ իսրայելական կողմի՝ իրենց հանձնել են Գազայից մի կնոջ մարմին։ Նեթանյահուն մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ՝ սպառնալով, որ ՀԱՄԱՍ-ը վճարի համաձայնագրի «այս դաժան և կոպիտ խախտման ողջ գինը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս