ՆԱՏՕ-ի «Steadfast Defender 24» զորավարժություններին կմասնակցեն դաշինքի 31 երկրները և Շվեդիան։ Այս տարի Հյուսիսատլանտյան դաշինքը նշում է իր հիմնադրման 75-ամյակը:
«Մի բան հասկացա, որ այնպես է անում, որ 29.800 քկմ տարածքով ամեն ինչից պրծնենք՝ Արարատ, Կարս, Անի, Կարին, Տղմուտ գետ, ամեն ինչ մոռանանք, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունը։ Ես չգիտեմ՝ այդ ո՞ր գիտնականն է նման առաջարկ արել, խնդրում եմ՝ թող մի գիտնականի անուն գոնե ասի։ Կարծում եմ՝ սա հերթական մանիպուլյացիան է, որևէ մեկն իրեն չի դիմել, ուղղակի ինքն իր հերթական օրակարգն է հրապարակ շպրտում»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։
Հայաստանի որեւէ առաջին դեմք 30 տարվա ընթացքում երբեւէ պատմական որեւէ հավակնություն չի ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ: Ավելին, ԱԺ նախագահն ու նրա կուսակիցնները հեգնել են Սերժ Սարգսյանին՝ «Աղդամն իմ հայրենիքը չէ» արտահայտության համար:
Զոհերից 10 400-ը երեխաներ են, այսինքն՝ անկլավի մանկահասակ բնակչության շուրջ 1 %-ը։
Գերմանիան դիտարկում է հնարավոր սցենարը, երբ Ռուսաստանը 2025 թվականին հարձակվի ՆԱՏՕ-ի արևելյան թևի վրա, գրում է ռուսական РБК-ն՝ հղում անելով Bild պարբերականին։ Հրապարակումը վերաբերում է Բունդեսվերի գաղտնի փաստաթղթին, որը նախանշում է Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև «հակամարտության ճանապարհը»:
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու՝ հայ ժողովրդի իրավունքը»,- սա հատված է Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունից:
Փրկարարները փլատակների տակ հայտնաբերվել են 3 մարդու դի։
Երկրի նոր ղեկավարը երդում է տվել հանրապետության Կոնգրեսի (միապալատ խորհրդարան) նիստում։ Պաշտոնակալման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը, լատինաամերիկյան մի քանի երկրների ղեկավարներ և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչներ։
Ըստ հաղորդագրության՝ երկրի հարավային Խան Յունիս քաղաքում Իսրայելի զինվորականները նաև հայտնաբերել են ՀԱՄԱՍ-ի երկու զինյալների, որոնք զենք էին բեռնում փոխադրամիջոցի մեջ, որից հետո ռազմաօդային ուժերի կործանիչը հարված է հասցրել նրանց ուղղությամբ:
Խաչատրյանը իր հերթին ևս մեկ անգամ պնդել է, որ ինքն անմեղ է ու խնդրել է՝ արդարացնել իրեն։
Իրաքում և Սիրիայում շիաների զինված կազմավորումներն իրենց հերթին սկսել են հարձակումներ իրականացնել այդ երկրներում ամերիկյան ռազմակայանների վրա՝ «ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան բնակչության դեմ զանգվածային հարվածների, որոնց աջակցում է ԱՄՆ-ն»:
Խաղաղության պայմանագրի մասին հայկական և ադրբեջանական կողմի պաշտոնական հերթապահ հայտարարություններից հետո Իլհամ Ալիևն իր նախընտրական հարցազրույցում ներսի ու դրսի հանրությանը հասկացրեց՝ իր համար այդ խաղաղության պայմանագրի գործընթացը Հայաստանի տարածքի օկուպացիայի պլան է: Բաքվի բռնապետն ակնհայտ պահանջներ հնչեցրեց Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ:
Բրազիլիայի իշխանությունների տվյալներով՝ սողանքների վտանգը պահպանվում է նահանգի ութ քաղաքներում։
Ավելի վաղ Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Շուշարի ավանում այրված պահեստի 49 աշխատակիցներ կապի դուրս չեն եկել, ընկերության ներկայացուցիչները շարունակում են կապի մեջ մնալ նրանց մերձավորների հետ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները տարբեր դրվագներում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, փորձում են սեփական ձևով մեկնաբանել իրադարձությւոնների ընթացքը։
Կոլումբիան նախկինում ևս տուժել է մահացու սողանքներից։ 2017 թ. հարյուրավոր մարդիկ են զոհվել երկրի հեռավոր հարավային շրջանում այն բանից հետո, երբ հորդառատ անձրևների հետևանքով ցեխաջրերը հեղեղել էին Մոկոա քաղաքը:
Խաղաղության ճանապարհը ցավոտ կլինի, բայց պետք է հասնենք հանգրվանի. ՔՊ-ական պատգամավոր
Վիրավորների և ավերածությունների մասին տվյալներ չկան։
Բնակիչները, որոնք դեկտեմբերի ժայթքումից հետո վերադարձել էին Գրինդավիկ, ստիպված են եղել նորից լքել իրենց տները։ Հրաբխագետները նշում են, որ ներկայիս ժայթքումը չափազանց վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ լավան լցվել է քաղաք։
Ըստ հրապարակումների՝ ավելի վաղ թուրքական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Հասաքայի տնտեսական օբյեկտներին՝ շարքից հանելով մի քանի էլեկտրակայաններ։ Իսկ Սեյնջակ գյուղում երկու ավիահարվածների հետևանքով երեխա է վիրավորվել։
Կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավոր շրջանակները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Պորտուգալիայի թվայնացման, քրեակատարողական ոլորտի առաջադեմ փորձին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի ավարտել է իր՝ մերձավորարևելյան հագեցած այցելությունը՝ բանակցություններ վարելով ինը երկրներում:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրթիռի արձակումն անվանել է «ակնհայտ սադրանք», որը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնցով ԿԺԴՀ-ին արգելվում է բալիստիկ հրթիռի տեխնոլոգիա օգտագործել։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Ուսումնասիրված երկրների թվում եղել է նաև Թուրքիան, որտեղ ընդհանուր առմամբ դրսում օդի աղտոտվածությունն ավելի շատ է քան տներում, սակայն Ստամբուլում պատկերը հակառակն է:
Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականին ապաստան հայցողներից ստացվել է 351 հազար 915 դիմում, ինչը 51,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
«Թուրքիայի արտահանողների միության» (TIM) հրպարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան 2023-ին արտահանման ծավալների ռեկորդ է սահմանել` հասցնելով այն 256 մլրդ դոլարի։ Աղբյուրի նշմամբ՝ 2023-ի նպատակը եղել է արտահանման ծավալները հասցնել 255 մլրդ դոլարի, իսկ 2024-ի համար սահմանվել է այն հասցնել 267 մլրդ դոլարի։
Դանիայում տեղի է ունեցել թագուհի Մարգրետե II-ի գահից հրաժարվելու արարողությունը։
Թուրքական VATAN (Հայրենիք) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանը չպետք է Շվեդիային ընդունի ՆԱՏՕ։
Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, որն անցկացվելու է Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 15-19-ը, քննարկվելու է անհայտ X հիվանդությունը, որի պատճառով կարող են 20 անգամով ավելանալ մահացության դեպքերը, քան COVID-19-ից։