Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները ոչ պաշտոնական հանդիպումներ են անցկացրել Շվեյցարիայում. Reuters

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները վերջին ամիսներին գաղտնի հանդիպել են Շվեյցարիայում՝ ուկրաինական հակամարտության շուրջ ոչ պաշտոնական բանակցությունների համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։

Գործակալության զրուցակիցները սա որակել են նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո անցումային շրջանում որոշ շփումների համար «կողմնակի ալիք»։ Նրանք հրաժարվել են նշել հանդիպումների մասնակիցների անունները։

Բանակցությունների մասնակիցները քաղաքացիական ծառայողներ չեն, ունեն դիվանագիտության և անվտանգության ոլորտներում փորձ, սակայն պարզ չէ, թե արդյոք նրանք ուղարկվել են իրենց կառավարությունների կողմից, ասել են Reuters-ի երկու աղբյուրներ:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Թրամփի մի շարք խորհրդականներ տեղյակ են այս հանդիպումների մասին։

Առնվազն մեկ նման հանդիպում տեղի է ունեցել Ժնևում անցյալ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, նշել են երկու աղբյուրներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս