Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատի Ուկրաինային տրամադրվող նոր օգնությունը. Ներկայացուցիչների պալատի խոսնակ

ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատի Ուկրաինային տրամադրվող նոր օգնությունը, դրա մասին Newsmax հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ Նա պարզաբանել է, որ Ուկրաինային հետագա օգնություն տրամադրելու հարցում շահագրգռվածություն չի տեսնում, և որ Կիևին միջոցների հատկացումը պետք է դադարեցվի, քանի որ «այս ամենը չափազանց երկար է շարունակվում»։

«Դա ոչ մեկի ախորժակը չի գրգռում»,- հայտարարել է հանրապետական ​​Ջոնսոնը։ Նա ընդգծել է, որ նախ պետք է վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ «Եվ կարող եմ ձեզ ասել, որ մեր եվրոպացի դաշնակիցները նույնպես գիտակցում են դրա անհրաժեշտությունը»,- հավելել է քաղաքական գործիչը։ Ըստ Reuters ԱՄՆ-ում բյուջեի հարցերը հիմնականում որոշում է Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանն՝ աջակցող հանրապետականները։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը նույնպես հայտարարել է, որ Ուկրաինային չի հաջողվի հաղթել Ռուսաստանին, քանի որ վերջինս ունի թվային մեծ առավելություն, իսկ եվրոպական զենքի պաշարները սպառվում են։ Վենսը միաժամանակ ընդգծել է, որ ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, ոչ էլ ուկրաինացիները «հաղթանակի ճանապարհ չեն ունեցել»: «Այդպես էր երեք տարի առաջ, այդպես էր երկու տարի առաջ, այդպես էր անցյալ տարի, և այդպես է այսօր», – ասում է Վենսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728