«Հայաստանի իշխանությունները պարզ ասել են, որ Արցախի խնդիրները պետք է լուծեն Ադրբեջանը և Ռուսաստանը: Այս իշխանություններն Արցախի թեման իրենց համար վաղուց փակել են: Նրանք Արցախի ապագան չեն կապում ենթադրյալ խաղաղության խայմանագրի ստորագրման հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Հյուսիսային Կորեան, «նոր իրադրությանը» և կուսակցական գծին համապատասխան, փոխել է իր բանակի զորամասերի ռազմավարական ու մարտավարական առաքելությունը, ընդլայնել և վերակազմավորել է տարբեր տեսակի ստորաբաժանումներն ու զորատեսակները, հաղորդում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Փետրվարի 10-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա ԶախարովանԵրևան-Թբիլիսի-Բաքու երկխոսությանհնարավոր հարթակի առնչությամբ ՌԴ ԱԳՆ դիրքորոշման մասին ասել էր, որ՝ «Կողմ ենք ցանկացած ձևաչափի, որը կարող է ամրապնդել ռեգիոնի անվտանգությունն ու կայունությունը»։
Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած 2 երկրաշարժները զգալի ավերածություններ են առաջացրել ոչ միայն քաղաքներում, այլ նաև գյուղերում: Մասնավորապես Մալաթիայի նահանգում Բյույուք մահալլե անունով փոքրիկ գյուղի 130 տներից 120-ը դարձել են բնակության համար այլևս անպիտան: Գյուղի բնակիչներից մեկի խոսքով տները տարբեր աստիճանի վնասներ են կրել: Լեռնային գյուղում շատ տներ կանգուն են, սակայն դրանց մի կողմի պատը փլուզված է:
Նախարարությունը զգուշացնում է, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։
«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրատարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը, որով անկախ հետազոտողները բացահայտել էին եվրոպացի բոլոր կաշառակեր պաշտոնյաներին, որոնք ընդգրկված էին ադրբեջանական լոբբիստական խմբում:
ՆԱՏՕ-ն կարող է միջազգային այն քննարկումների մաս լինել, որոնք ուղղված են Ուկրաինայի անվտանգության երաշխավորմանը:
Նշվում է, որ քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Չինաստանը պնդում է, որ օդապարիկը եղել է օդերևութաբանական և իր ուղեգծից շեղվել է պատահմամբ: Օդապարիկի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է իր այցը Պեկին:
Բազմահազարանոց բողոք Է սկսվել այսօր առավոտյան՝ Իսրայելի խորհրդարանի օրենսդրական հանձնաժողովի կողմից Նեթանյահուի կառավարության նոր դատական բարեփոխման շուրջ քվեարկության նախօրեին:
Վերջին օրերին հայկական հասարակական-տեղեկատվական դաշտում ինտենսիվ քննարկվում է Թուրքիայիում աղետալի երկրաշարժի հետևանքով ՀՀ գործող վարչախմբի կողմից հայտնած ցավակցությունների շքերթն ու հումանիտար օգնությունը:
Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Թուրքիայի շարունակական հայատյաց քաղաքականությանը և Թուրքիայի իշխանությունների կողմից ամեն առիթով շեշտադրումներին, թե Թուրքիան աջակցել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում, Թուրքիայում օրերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին ՀՀ իշխանություններն արձագանքեցին աննախադեպ հրատապությամբ ու քայլերի հաջորդականությամբ:
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թիվը շարունակում է աճել։ Այս պահի դրությամբ նրանք 15-ն են։
Իրավիճակը Եվրամիությունում սաստկացել է 2022 թ. հուլիսի սկզբին, երբ սկսվեցին Ռուսաստանից գազի մատակարարումների առաջին ընդհատումները։
Հայաստանը օգնություն է տրամադրել ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային: Ուղարկվել են փրկարարական ջոկատներ, հումանիտար օգնություն:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասի մեղմացման հարցը՝ երկրաշարժից տուժած երկրի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը հեշտացնելու նպատակով։
Հայ փրկարարները շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի և Սիրիայի՝ ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններում:
Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը ասել է 31 հազար 643-ի։
ԱՄՆ դեսպանությունը նաև հիշեցրել է, որ ամերիկյան քարտերն այլևս չեն գործում Ռուսաստանում, իսկ ԱՄՆ-ից էլեկտրոնային եղանակով գումար փոխանցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են ՌԴ-ի բանկերի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով:
Թուրքիայի երկրաշարժերը մտել են աշխարհում երբևէ գրանցված, ցամաքային էպիկենտրոն ունեցող խոշորագույն ստորգետնյա ցնցումների տասնյակի մեջ, հայտարարել Է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի Վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այդ պաշտոնն զբաղեցնում Է իններորդ տարին, մտադիր չէ երկարաձգել իր մանդատը, կիրակի օրը հաղորդել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին։
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում քվեարկել Սիրիայում երկու լրացուցիչ անցակետեր բացելու վերաբերյալ բանաձևի օգտին՝ անդրսահմանային օգնության առաքման նպատակով։
Կասկածյալներից մի քանիսի որոնումները շարունակվում են։
Նշվում է, որ իսրայելական զորքերը Ջենինում բախվել են զինյալների հետ, որից հետո ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող, ահաբեկչության մեջ կասկածվող Ջիբրիլ Զուբեյդիին:
Սենատոր Բիրմինգհեմը խոստացել է հետամուտ լինել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման խնդրին և Ավստրալիայի կառավարության արձագանքին այդ հարցում։
Հայաստանն աշխատում է Ադրբեջանի առաջարկների վրա՝ մերը կուղարկենք Ադրբեջան. Սարգիս Խանդանյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում Արցախի ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։
Իսկ Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ։
Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի՝ ինչպես այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում:
Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը քաղաքականից, տնտեսականից, հումանիտարից բացի հոգեբանական ճգնաժամի հասցնել: