Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է ուկրաինական ուժերի կողմից «Թուրքական հոսքի» գրոհի մասին Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի օրը

Փետրվարի 28-ի գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն կատարելիք այցի ֆոնին ուկրաինական ուժերը, եվրոպական երկրներ գազի մատակարարումը դադարեցնելու նպատակով, ձեռնարկել են գրոհի հերթական փորձը՝ ինքնաթիռատիպ երեք անօդաչուի օգտագործմամբ Գայ Կոձոր (Կրասնոդարի երկրամաս) բնակավայրում «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի դեմ, որը գազի մղմամբ ապահովում է «Թուրքական հոսք» խողովակաշարը, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գրոհը հետ մղելու ժամանակ ուկրաինական բոլոր երեք անօդաչու թռչող սարքերը խոցվել են կոմպրեսորային կայանից անվտանգ հեռավորության վրա։ Ներկայում կոմպրեսորային կայանը սովորականի պես գազ է մատակարարում «Թուրքական հոսք» գազատարին։

Ավելի վաղ՝ հունվարի 11-ին, եվրոպական երկրներ գազի մատակարարումը դադարեցնելու համար Կիեւի ռեժիմը ինը ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման փորձ է կատարել Գայ Կոձոր գյուղի «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի ենթակառուցվածքի վրա»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Նշվել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գրոհը հետ մղելու ժամանակ բոլոր անօդաչու սարքերը խփվել են, սակայն դրանցից մեկի բեկորներից փոքր-ինչ վնասվել են գազաչափ կայանի շենքն ու սարքավորումները։ «Գազպրոմի» աշխատակիցներն օպերատիվ կերպով վերացրել են բեկորների անկման հետեւանքները եւ վերականգնել սարքավորումները։

Բացի այդ, փետրվարի 17-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման է ենթարկվել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (Կրոպոտկինսկայա) նավթի փոխադրման օբյեկտը։ Ինքնաթիռատիպ յոթ անօդաչու թռչող սարքերի հարվածի հետեւանքով «Կրոպոտկինսկայա» կայանը շարքից դուրս է եկել, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս