
Զելենսկու տեսքն այնքան էլ լավը չէր. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու արտաքին տեսքն այնքան էլ լավ չի անվանել, գրել է «Коммерсант»-ը։
Նա այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք Զելենսկին իրեն անկյուն քշված է զգում։
«Տեսքն այնքան էլ լավը չէ, բայց պետք է իրենից հարցնել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը Համառուսաստանյան հեռուստառադիոպետկոմի լրագրող Պավել Զարուբինին։
Հարցազրույցի մի հատված ձայնագրվել է փետրվարի 26-ին, մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի նախագահի սկանդալային հանդիպումը, որը վերածվել է բանակռվի։