
Նորվեգիան մտադիր է մեծացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը

Նորվեգիայի կառավարությունը մտադիր է խնդրել խորհրդարանին մեծացնել ֆինանսական աջակցությունն Ուկրաինային:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտոյերը։ «Այսօր կարող եմ ասել, որ մենք մոտ ապագայում կվերադառնանք խորհրդարան՝ աջակցությունն ավելացնելու առաջարկով»,- ասել է Շտոյերը:
Անցյալ տարեվերջին Նորվեգիայի խորհրդարանը համաձայնություն էր տվել 2025-ին Ուկրաինային ռազմական և քաղաքացիական աջակցության համար ծախսել ընդհանուր 3.12 միլիարդ դոլար (35 մլրդ կրոն), իսկ 2023-2030 թվականներին՝ ընդհանուր առմամբ 155 մլրդ կրոն: Շտոյերը մարտի 2-ին Լոնդոնում կհանդիպի եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ:
Հանդիպումը նախաձեռնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։