Երևանի Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետության Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։
Ֆրանսիացիների երեք քառորդը կարծում է, որ Ֆրանսիայում հարկերը չափազանց բարձր են։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի վերահսկիչ պալատը։
Թուրքիայի տարածքով անցնող նավթամուղերով արտահանվող նավթի ընդհանուր ծավալները նվազել են:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության տվյալները։ Նշվում է, որ 2020-ին, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրոպական միությունից (ԵՄ), այդ ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 16 մլրդ 289 մլն դոլար, իսկ 2021-ին առևտրաշրջանառության ծավալները աճել են՝ կազմելով 18 մլրդ 675 մլն դոլար։
Ըստ ադրբեջանական հորինված ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչև 20-րդ դարի կեսերը հայեր իբր չեն ապրել»։
Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ պետք է երաշխավորվի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածից հեռացած յուրաքանչյուր բնակչի կամավոր վերադարձի իրավունքը։
2023 թվականին Վրաստան այցելուների ամենամեծ թիվը՝ 1,2 միլիոն, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոս։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ գործողությունները։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։
Ամերիկյան «Global Firepower»-ը հրապարակել է 2024-ի ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գազայի հատվածի հիվանդանոցներում սովի սպառնալիքն օրեցօր ավելանում է։
«Բա տղամարդավարի ինչպե՞ս էինք դիմադրում՝ մինչև ՔՊ-ականների այս իշխանությունը… Գիտեք՝ Փաշինյանն աշխարհաքաղաքականության մեջ ոչ միայն ճիշտ չդիրքավորվեց, այլև սպասարկեց թուրք ադրբեջանական շահերը և դա արեց միայն իր իշխանությունը պահելու համար։ Նրա նպատակը մեկն է՝ մնալ իշխանության, և կապ չունի, թե քանի քառակուսի կիլոմետրի վրա»,- խոսքը եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
Եվրամիության երկրները համաձայնեցրել են փետրվարի 19-ից Կարմիր ծովում առևտրային նավերի պաշտպանության համար իրենց առաքելությունը գործարկելու հարցը։
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ 22 երկրների 49 ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ներ) էկոակտիվիստներ հանդես են եկել հայտարարությամբ առ այն, որ Հայաստանի հանքարդյունաբերության իրականացումն ուղեկցվում է միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների խախտումներով:
Հայկական կողմն արդեն անթաքույց ընդունում է, որ Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», ավելին՝ նախապատրաստվում է նոր ռազմական արկածախնդրության։
Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը:
Փհենյանում պնդում են, որ փորձարկումները ոչ մի բացասական ազդեցություն չեն ունեցել հարևան երկրների անվտանգության վրա։
Աղավնուն բռնել էին 2023 թ․ մայիսին Մումբայի արվարձաններից մեկում։ Ոստիկանության տվյալներով՝ թռչունի ոտքերին երկու օղակ է եղել՝ մեկը պղնձից, մյուսն՝ ալյումինից, իսկ թևերի ներսի հատվածում հայտնաբերվել են չինարեն գրություններ։ Այդ պատճառով աղավնին կասկածվում էր Չինաստանի օգտին լրտեսության մեջ:
Ալ-Մուլլան գոհունակությամբ հայտնել է նաև էմիրաթական ավիաընկերությունների (Fly Dubai, Air Arabia և Wizz Air) կողմից երկու երկրների միջև շաբաթական մոտ 30 ուղիղ չվերթների իրականացումը՝ այն կարևոր գործոն համարելով զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացման շարունակական դինամիկայի պահպանման տեսանկյունից։
Ամերիկյան «GlobalFirePower»-ը հրապարակել է 2024-ի Մերձավոր Արևելքի ամենաուժեղ 10 բանակների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2023 թ․ ՌԴ ռազմածովային նավատորմն արդյունաբերությունից ստացել է երեք սուզանավ՝ «Իմպերատոր Ալեքսանդր III» միջուկային ստորջրյա հածանավը, «Կրասնոյարսկ» բազմանպատակային միջուկային հածանավը, «Մոժայսկ» մեծ ստորջրյա նավը, յոթ մարտանավ՝ «Ադմիրալ Գոլովկո» ֆրեգատը, «Մերկուրի» և «Ռեզկիյ» կորվետները, «Ցիկլոն» և «Նարո-Ֆոմինսկ» փոքր հրթիռային նավերը, «Լև Չեռնավին» ծովային ականորս նավը, վերանորոգում անցած «Նեուստրաշիմիյ» պարեկային նավը։
«Որպես լրագրողի, որը փորձ ունի տարածաշրջանում, ակնհայտ է՝ Թուրքիան, ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ այստեղ գտել է տեղային էլիտաներ, որոնք աշխատում են ի պաշտպանություն թուրքական շահի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների՝ Սահմանադրությունը, Զինանշանը, Օրհներգը և անգամ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելու առաջարկներին՝ նման տեսակետ հայտնեց ամերիկահայ լրագրող Էլիսոն Թահմազյանը:
2023 թ․ հունվարին Լեհաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արկադիուշ Մուլյարչիկը հայտարարել էր, որ Լեհաստանը Գերմանիայից ռազմատուգանքը ստանալու հարցով դիմելու է ՄԱԿ-ին, քանի որ, նրա խոսքով, գերմանական կողմը չի ցանկանում երկխոսել այդ հարցի շուրջ:
Այս ընթացքում Իսրայելը հարվածներ է հասցնում նաև Սիրիայի և Լիբանանի տարածքին՝ նշելով, որ դրանք այնտեղից կատարված գնդակոծությունների պատասխանն են։ Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։
Ֆրանսիայի ֆերմերները բողոքի այցիաներ են իրականացնում հունվարի 18-ից։ Ֆերմերների ցույցեր են կազմակերպվել նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, Բելգիայում, Ռումինիայում։
«Պետք է մտածել, թե որքանով է դա անվտանգ»,- այս մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Երևանի վերաբերյալ արտաքին քաղաքական դիտարկումներին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հերքում են ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
2023 թ․ նոյեմբերին ՆԱՏՕ-ի թիկունքային ապահովման լոգիստիկայի միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդեր Զոլֆրանկը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել էր «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին, որի շրջանակներում դաշինքի երկրների զորքերը կկարողանան ազատ տեղաշարժվել։
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չեխիայի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Չեխիան նպատակ ունի հասնել մի արդյունքի, երբ Հարավային Կովկասում կլինեն խաղաղ ու բարգավաճող երկրներ։