Բաժիններ՝

Կոբախիձեն աջակցել Է Թրամփին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է ekhokavkaza.com-ը։

Կոբախիձեն այն գործիչներին և եվրոպացի առաջնորդներին, որոնք աջակցություն են հայտնել Զելենսկուն, «պատերազմի ջատագովներ է» անվանել։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ այդ հանդիպմանն ուրվագծվեց սահմանը այն ուժերի միջև, որոնք խաղաղություն են ուզում և մտահոգված են ուկրաինացիների ճակատագրով, և նրանց, ովքեր ցանկանում են կռվել «մինչև վերջին ուկրաինացին»:

«Նախագահ Թրամփը և նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են արյունալի պատերազմ թույլ տալու և Ուկրաինայի ու հազարավոր ուկրաինացիների սառնասրիրտ սպանության համար»,- հայտնել է Կոբախիձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31