Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբը մահացել է հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղի բջիջներ էին հայտնաբերվել. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է պետության ղեկավարի պաշտոնակատար Նանգոլո Մբումբան:
Սպիտակ տունը դեմ է արտահայտվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ բացառելով Ուկրաինան, Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրին։
Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) գազատարի այս տարվա ծախսերը կֆինանսավորվեն Տրանսանատոլիական բնական գազատարի (Trans-Anatolian Natural Gas Pipeline-TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազատարների եկամուտներից։
Մոսկվայի մի քանի երթուղիներում այս տարի պլանավորված է առանց վարորդի տրամվայների փորձարկում։ Իսկ մետրոյի գնացքներն առանց վարորդի գործարկելու համար կպահանջվի ավելի երկար ժամանակ։ Այս մասին հայտնել է տրանսպորտի հարցերով Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիկսուտովը։
Shell-ը հաղորդել է 2023 թվականին 28 միլիարդ դոլար շահույթի մասին։ Այն 30%-ով ցածր է նախորդ տարվա ռեկորդից՝ էներգիայի գների և պահանջարկի անկման պատճառով, ինչը դեռ թույլ է տալիս ընկերությանը ավելացնել շահաբաժինները 4%-ով և երկարացնել բաժնետոմսերի հետգնումը:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2023-ի աղքատության և կենցաղային պայմանների վերաբերյալ տվյալներ:
Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը թուրք քաղաքացիների շրջանում (ընտրելու իրավունք ունեցող) երկրում առկա խնդիրների մասին տրամադրությունները պարզելու նպատակով հարցում է անցկացրել:
Շաքարի համաշխարհային գները նվազում են Բրազիլիայում առատ բերքի պատճառով, որն առայժմ լրացնում է Հնդկաստանում և Թաիլանդում բերքի պակասը։ Այս մասին հայտնում է Nasdaq-ը: Ընդհանուր առմամբ, եթե շաքարավազի արդյունաբերության 2023/24 սեզոնի սկզբում, այսինքն՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին, ICE միջմայրցամաքային բորսայում շաքարի գինը կազմում էր 26-27 ցենտ մեկ ֆունտի դիմաց (մոտ 570-580 դոլար մեկ տոննայի դիմաց), ապա […]
71-ամյա Խանը վերջին օրերին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքներ հրապարակելու համար, իսկ կնոջ հետ միասին՝ 14 տարվա ազատազրկման պետական նվերներ ապօրինի վաճառելու համար։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են վերջին օրերի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի հիմնական թեմաներին վերաբերող հարցեր, որոնց փոխկապակցվածությունը բացահայտում է իշխանությունների կողմից նախապատրաստվող մի շարք քայլերի վտանգավոր նպատակները։
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ից F-16 ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու վերաբերյալ Թուրքիան ստացել է դրական ուղերձներ և նշվում է, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել եվրոպական արտադության «Eurofighter Typhoons» կործանիչներ։
«Ալիևի ախորժակը բացվում է, նա իր առջև տեսնում է մի անհեթեթ ղեկավարի, որը պատրաստ է ամեն պահի ծախել իր երկրի շահերը։ Փաշինյանը մեր ժողովրդին առաջնորդելու իրավունք չունի, նա Ալիևի տակ պառկած մարդ է, և դա տեսնելով՝ Ալիևը նորանոր պահանջներ է ներկայացնում։ Փաշինյանն այսօր Իլհամ Ալիևի պրոքսին է, նրա խամաճիկը, Հայաստանի գծով Ալիևի փոխնախագահն է»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում բանակին ու անվտանգային հարցերին առնչվող բազմաթիվ անտրամաբանական ու անհեթեթ մտքեր ու ձևակերպումներ է թույլ տվել, կար նաև վտանգավոր բառակույտ:
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին երեք տարում հայոց ազգային տոնացույցում երբեմնի կարմիրով նշվող օրերն այլևս տոնական չեն։
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը կայացրել էր անցած տարվա նոյեմբերի վերջին։
Ըստ Ջամալյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի զարհուրելի զեղծարարությունների գնով Սահմանադրություն փոխել, որով կհրաժարվենք Արցախի հայապատկանության հեռանկարից, զրկվելու ենք ազգային նկարագրից, անգամ ազգային խորհրդանիշներն ենք պետականորեն ուրանալու, ապա Թուրքիայում, Ադրբեջանում, Լոնդոնում գրված Սահմանադրության հիման վրա ծնվող պետությունն այլևս հայոց պետականություն չի լինելու:
Իրաքի կառավարությունը հերքել է ԱՄՆ-ի պնդումները, թե հարվածները կոորդինացվել են Իրաքի իշխանությունների հետ։
Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ միջնորդները Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկում են վեցշաբաթյա զինադադար Գազայի հատվածում։ Նշվում է, որ զինադադարի նախագիծը ենթադրում է նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 36 պատանդների ազատ արձակում, իսկ վերջինս պահանջում է հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը երեք փուլի փոխարեն դարձնել չորս փուլ։
Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր Մոսկվայի պատրաստակամության մասին՝ օգնելու Բիշքեկում տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու գործում։
Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ադրբեջանում Չեխիայի հյուպատոսությանը։
Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին գերմանացի հրապարակախոս Էվալդ ֆոն Կլեյստի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում:
Հրթիռային համակարգերը և «Յուսուֆ» գիշերային տեսանելիության սարքը նախագծվել և պատրաստվել են Իրանի օդատիեզերական ուժերի փորձագետների կողմից:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Չեխիայի քաղաքացին փորձել է Հայաստանից անցնել Ադրբեջանի տարածք։
Խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում Իրաքի կառավարությանը պատասխանատվություն ստանձնել իրաքյան զինված ուժերի ճյուղերից մեկի՝ «Ժողովրդական միլիցիայի» անդամների պաշտպանության համար՝ պաշտոնական բողոք ներկայացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և արագացնելով Իրաքից ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ուժերի դուրս գալու շուրջ համաձայնության հասնելու գործընթացը։
Տեղեկատվության համաձայն՝ դեսպանին փոխանցվել է բողոքի նոտա։
Իրանի ԱԳՆ-ն նման միջադեպերի շարունակությունն անվանել է սպառնալիք տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար։
Գերմանիայում օդանավերի չվերթերը զգալիորեն խաթարվել են նաև օդանավակայանի անվտանգության աշխատակիցների գործադուլի պատճառով։
Հակատանկային հրթիռների մատակարարման որոշումը կայացվել էր անցած տարվա դեկտեմբերին:
Պայթյունը վնաս է հասցրել շենքին և կոտրել ապակիները: