Կհիշեք, որ բազմիցս նշել եմ, որը ըստ պաշտոնական Ադրբեջանի. «Ադրբեջանի դրոշը Ստեփանակերտում կծածանվի առանց զորքերը մտցնելու»:
Փետրվարի 20-ից Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես իրենց առաքելությունը սկսեցին ԵՄ դիտորդները, որից ժամեր անց ապատեղեկատվություն և սադրանքներ արձանագրվեցին հայ-ադրբեջանական սահմանին և Արցախյան շփման գծում:
Տաջիկստանի սահմանային անցակետում առայժմ չեն հայտնել այդ տարածաշրջանի տարածքում հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին:
«Ոչ թե պետնախարար, այլ քաղաքական գործի՞չ։ Հինգ թեզ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի վերաբերյալ» վերտառությամբ գրառմամբ ռուս հեղինակավոր վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը ներկայացրել է իր 5 մտքերը` Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացնելու՝ Արայիկ Հարությունյանի որոշման և Վարդանյանի քաղաքական ապագայի մասին:
Իրանի Քերմանի նահանգում ավիավթարի է ենթարկվել սպորտի նախարար Սեյեդ Համիդ Սաջադիի ուղղաթիռը: Դեպքը տեղի է ունեցել Բաֆթ քաղաքի մարզական համալիրում վայրէջքից առաջ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya լրատվամիջոցը:
168.am-ի հետ զրույցում պատասխանելով այս հարցերին՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը նախ անդրադարձավ Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո ընդամենը վարչապետ է, այսինքն՝ իրական հայկական շահերի հետ որևէ կապ չունի։
Պաղեստինը երեկ երեկոյան խնդրել է իսրայելական հարձակումների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին:
Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայից ժամանածների թվից այս պահին Լեհաստանում մնում է մոտ 1,3-1,4 մլն մարդ։ Նրանց մոտ 80%-ը սկսել է աշխատել այնտեղ
Ռուսաստանի միջուկային ոլորտի դեմ Եվրամիության պատժամիջոցներ սահմանելու Լեհաստանի և Բալթյան երկրների առաջարկները մերժվել են այն պատճառով, որ Հունգարիան դեմ է հանդես եկել դրանց։
Իսպանիայի վարչապետն ընդգծել է, որ «Կիև է վերադարձել Ուկրաինայում պատերազմից մեկ տարի անց»:
Սպահանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սիփան եպս. Քեչեչյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ փետրվարի 24-ին տեղի կունենա ժողովրդական համահավաք՝ ի զորակցություն Արցախի:
Նա հիշեցրել է, որ 2019 թ.-ին Սոչիում կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքներով որոշումներ են ընդունվել, «այդ թվում՝ մայրցամաքում ռուսական դիվանագիտական ներկայության ընդլայնման մասին»։
Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են ԵԽ-ում ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատանը հարող փողոցը ներկել են ուկրաինական դրոշի գույներով՝ դեղին և կապույտ:
Արևմտյան երկրները չեն ծրագրում իրենց զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ հակամարտությանը մասնակցելու համար։
Բաքվում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի երեկվա որոշումից հետո ընդդեմ Հայաստանի նոր հայց է պատրաստվում։
Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի պայմաններում Լյուքսեմբուրգը կանգնած է հայ ժողովրդի կողքին:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման:
Ռուսական կողմը հետևողական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցում։
Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell միջազգային ընկերությունը հաստատել է 2023 թվականի մարտին Հայաստանում բենզալցակայանների ցանցի գործարկումը։ Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր որակի և չափանիշներին։ Բենզինն ամբողջությամբ ներկրվելու է Հունաստանից։
SANA գործակալությունը նշում է, որ հայկական ինքնաթիռը նաև սննդամթերք և օգնություն է բերել երկրաշարժից տուժած Սիրիային:
Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակեց մի փաստաթուղթ, որը պարունակում է, այսպես կոչված, հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման համար «խաղաղության պայմանագրի» բանակցությունները մեկնարկելու տարրեր։
Ավելի վաղ ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 55 տոննա մարդասիրական օգնություն:
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
Արդարադատության միջազգային դատարանը երեկ հրապարակեց Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը և պարտավորեցրեց Ադրբեջանին մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժների և դրան հաջորդած ավելի քան 3 հազար հետցնցումների հետևանքով թուրքական ներքաղաքական դաշտը հայտնվել է անկայուն վիճակում։
Սյդ մասին այսօր հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի կենտրոնը։
«Միայն կարող եմ ասել, որ դատարանի վճռի կայացումը տվյալ պետության վարքի վրա նշանակություն ունի։ Եվրոպական դատարանի վճիռն Ադրբեջանը կարող է չի կատարել, կամ էլ համարում են, որ կատարել են, այս դեպքում, եթե Կարմիր խաչի մեքենաներն անցել են Արցախի փակ ճանապարհով, համարել են, որ կատարել են։ Այս պարագայում, կարծես թե, նման տարբերակում չկա։ Դատարանի որոշումը դեռևս ամբողջությամբ չեմ ընթերցել։
«Արդարադատության միջազգային դատարանը երեկ միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ»,- Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: