Լիտվական Sofoklis հրատարակչությունը վաճառքից հանել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հեղինակած գիրքը

Լիտվական Sofoklis հրատարակչությունը վաճառքից հանել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հեղինակած գիրքը՝ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դադարեցման պատճառով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հրատարակչության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Խոսքը «Հիլբիլի էլեգիան. մեկ ընտանիքի ճգնաժամային կյանքի պատմությունը» գրքի մասին է։

Նշվում է, որ Վենսի գրքերը չեն վաճառվի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան իշխանությունները չեն փոխել իրենց դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։

Անցած գիշեր Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ Կիևը ցույց չի տա իր հավատարմությունը խաղաղ բանակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս