
«Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել». Միրզոյանի պատասխանն Ադրբեջանին
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն՝ ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։
«Մենք քանիցս ասել ենք, որ պատրաստ ենք նպաստել, կամ մեր մասով բացել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Մենք հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով», նաև դրա տրամաբանության մեջ ու այդ համատեքստում՝ Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ ենք արել»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանության դիրքորոշումները հանրահայտ են։
«Առիթից օգտվելով՝ ուրիշ բան կուզեի ասել, ախր հարցը միայն Ադրբեջանի մասով չէ, տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, ներառում է, օրինակ, մեր Արևմտյան հարևանին, Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը՝ Գյումրի-Կարս երկաթգծի մասով»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում