Ալիևի տարօրինակ «պայքարը» կոռուպցիայի դեմ. նա «փակում» է ադրբեջանական Transparency International-ը

Փետրվարին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանում ընդլայնելու են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը:

Մասնավորապես, որոշել են ադրբեջանական օրենսդրության մեջ այնպիսի հասկացություններ մտցնել, ինչպիսիք են՝ «կոռուպցիոն ռիսկ», «կոռուպցիոն ռիսկերի կառավարում», «կառուցվածքային լիազոր ստորաբաժանում», և ընդլայնել «կոռուպցիա» հասկացությունը:

Նույն ժամանակահատվածում Transparency International-ը զեկույց էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանում կոռուպցիան շարունակում է խոչընդոտել առաջընթացին, և, որ այն ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ մասշտաբային բնույթ է կրում՝ վտանգի տակ դնելով տնտեսական, սոցիալական զարգացումը:

Կազմակերպությունը շեշտել էր, որ հարցը՝ արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունները լուրջ կմոտենան կոռուպցիայի խնդրին՝ բաց է մնում, սակայն, ըստ զեկույցի հեղինակների, մի բան հստակ է՝ դրա լուծումը որոշիչ նշանակություն է ունենալու Ադրբեջանի հետագա զարգացման և կայունության համար:

Կարդացեք նաև

Եվ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանում գործող Transparency International-ը ինքնալուծարման որոշում է կայացրել, ստեղծվել է համապատասխան հանձնաժողով:

Ադրբեջանական լրատվամիջոցներն այս տեղեկության համատեքստում նշել են, որ կազմակերպությունը չհիմնավորված, միակողմանի զեկույցներ էր հրապարակում Ադրբեջանում կոռուպցիոն իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի չառնելով երկրի պաշտոնական տեսակետը:

Տարօրինակ կերպով է Ալիևը պայքարում կոռուպցիայի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս