
Դավիթ, վերջ տուր քո կեղտոտ գործունեությանը, դու ո՞վ ես, որ պառակտում ես մարդկանց. Գագիկ Համբարյան
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանություններն իրենք են անպատեհ հարձակումներ գործում:
«Ծիծաղելին այն է, որ նրանք փորձում են ընդդիմադիրներին, լինի Ռուբեն Մխիթարյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, հարցն անձը չէ, ներկայացնել՝ իբրև նախկին: ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն ամենամեծ նախկինն է, ու իրենք համագործակցելով ամենամեծ նախկիններից մեկի հետ, փորձում են մյուսներին նախկին լինելու մեջ մեղադրել: Մենք ապրում ենք Գյումրիում և շատ լավ հիշում ենք բոլորի պատմությունը՝ ով որտեղից է հայտնվել քաղաքական ասպարեզում, ում համար է աշխատել, ում համար է ծառայել»,- ասաց նա:
Գագիկ Համբարյանն անընդունելի է համարում իշխանականների թեզը, թե, օրինակ՝ Ռուբեն Մխիթարյանը Երևանից գնացել է Գյումրի. «Երևանից նիկոլականներն են եկել և Սարիկ են գովում: Ռուբեն Մխիթարյանին հայտարարել Երևանից եկած անձ. Նախ՝ Ռուբեն Մխիթարյանը ծնունդով գյումրեցի է, նրա հայրը երկար տարիներ դասախոս է աշխատել, մայրը հայտնի Գյումրվա դինաստիաներից մեկի ներկայացուցիչ է, Ռուբենն ավարտել է Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտը: Երևանից եկածը ո՞րն է:
Մենք ինչքա՞ն պետք է պառակտվենք այսպես: Ես ուրեմն իրավունք չունեմ, հա՞, գամ Երևանում գործունեություն ծավալեմ, երևանցիները պետք է ասեն՝ Գյումրիից եկա՞ծը: Ես սա ասում եմ հատուկ Դավիթ անունով մարզպետին՝ Դավիթ Առուշանյանին. Դավիթ, վերջ տուր, էդ քո կեղտոտ պառակտման գործունեությանը: Ո՞նց թե՝ Երևանից եկած: Լավ են արել, կուզեն՝ Վանաձորից կգան, դու ո՞վ ես, որ այդպես պառակտում ես մարդկանց և հասարակությանը: Չի՛ կարելի այսպիսի գործունեությամբ զբաղվել, առավել ևս, որ հիմքերը կեղծ են՝ Ռուբեն Մխիթարյանը գյումրեցի է: Այդ մթնոլորտի թունավորումն արվում է հենց քայլիստների և մերձքայլիստական զանգվածի կողմից»:
Նա կարևոր է համարում, որ ընտրություններից առաջ ընդդիմադիրները բացահայտեն Նիկոլի արբանյակներին.
«Բացի իրենց Սարիկից, որը որպես ՔՊ է հանդես գալիս, այնտեղ Լևոն Բարսեղյան կա, որին պետք է անպայման չընտրել, որովհետև ինքը հաստատ կհամագործակցի գործող իշխանությունների հետ: Այնտեղ կա Արտյոմ Թումանյան, որին հաստատ պետք է չընտրել, ինքը հաստատ նիկոլական պրոյեկտ է: Ասում է՝ վիրավորվել է, որ իրեն փրայմըրիզով չեն անցկացրել. Չկա նման բան, այդ մարդը վիրավորվել չունի, շատ դեպքերում են նույն քայլիստներն իրեն Գյումրիում շատ վատ վիճակի մեջ դրել, ինքը չի վիրավորվում, իր կուռքը Նիկոլն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում