Քաղաքական գործիչը հույս հայտնեց, որ Արցախում կատարվածն իր շարունակականությունը չի ունենա, որովհետև, ըստ նրա, վտանգը շարունակում է տարբեր շառավիղներով կանգնել հայ ժողովրդի ու Արցախի առջև:
«Գաբրիելը» ցիկլոնը, որն օրեր առաջ մոլեգնում էր Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում, լայնածավալ ջրհեղեղների և սողանքների պատճառ է դարձել կղզու կենտրոնական և հարավ-արևելյան շրջաններում։
Չափազանց բացասական եմ գնահատում ՀՀ կառավարության ջանքերը Արցախի ճանաչման տեսանկյունից. Տարոն Սիմոնյան
Անդրադառնալով Արցախյան վերջին գործընթացներին՝ նա նկատեց՝ Արցախի Հանրապետության արդեն նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ ծրագիրն էր. նպատակն է բերել այնպիսի մարդու, որը կլինի կառավարելի, որ վերանան Արցախի սուբյեկտայնության մասին քննարկումները, և իրենց հետ կգնա միասնական ծրագրի։
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանը բացատրել է, թե ինչպես է գործում միջազգային իրավունքը, և ինչով է այն տարբերվում ազգային իրավունքից:
Ադրբեջանը քամահրանքով է վերաբերվում միջազգային կառույցների կայացրած ակտերին. Գոհար Մելոյան
12 կետերից բաղկացած իր դիրքորոշման առաջին կետում Չինաստանը նշում է, որ պետք է հարգել միջազգային իրավունքը և երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքը։
Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում ժամը 14․41-ին 7 կմ խորությամբ։ Այն զգացվել է նաև հարակից շրջաններում։
«Բազմիցս խոսվում է այն մասին, որ մենք պետք է ընդգծենք Արցախի ինքնորոշման իրավունքը: Պետք է երբեք չմոռանանք, որ անկախ անկախության ձեռքբերման հիմքերից՝ Արցախն արդեն իսկ գոյություն ունի՝ որպես պետություն: Պատկերավոր ասած, եթե նույնիսկ չլիներ ինքնորոշման իրավունքը, միևնույն է, պետությունը երբ առաջանում է, դա պատմական փաստ է»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ ելույթում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 7-ը (Ռուսաստան, Բելառուս, Հյուսիսային Կորեա, Մալի, Նիկարագուա, Սիրիա և Էրիթրեա)։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հայ-ադրբեջանական գործընթացներում Արևմուտքի շտապողականությունը պայմանավորում է աշխարհաքաղաքական բնական մրցակցությամբ:
ՀՀ իշխանությունները Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը բերեցին Հայաստան. Տիգրան Քոչարյան
Միջուկային պատերազմի շեմին ենք՝ Չերնոբիլը շատ փոքր պայթյուն էր նրանից, ինչ կարող է լինել. Խաչիկյան
«Երբ խոսում ենք տիտղոսային պատկանելության խնդրի վերաբերյալ, նախ պետք է հասկանալ, թե որ պահից, թվականից է պետք սկսել քննարկումը, սա ցանկացած միջազգային իրավական դիսկուրսի անհրաժեշտ տարրն է՝ կրիտիկական պահի որոշումը»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը:
Փրայսը հավելել է, որ խնդրին համապարփակ լուծում գտնելուն ուղղված բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին:
ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել տրանսպորտային ուղիներ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ ապրանքների ազատ հոսքի համար:
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այս ամենին չկա ավելի խորը բացատրություն, քան այն, որ հարավկովկասյան հակամարտությունները դարձել են աշխարհաքաղաքական առճակատման և քաշքշուկի առարկա:
ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիր է ռազմավարական միջուկային սպառազինությունների զինանոցների փոխադարձ կրճատման վերաբերյալ։
Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների՝ 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Վրաստանի միացյալ բյուջեի եկամուտների համաձայն, 2023 թվականի հունվարին տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումներից Վրաստանի ստացած եկամուտն աճել է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանն է:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ի պատասխան այս հարցերի՝ նախ ասաց, որ Արցախն այսօր ապրում է իր պատմության ամենածանրագույն ժամանակահատվածը։ Դրան զուգահեռ՝ մամուլում շրջանառվում են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի թեզերը, որի վառ ապացույցը երեկ հրապարակված փաստաթուղթն է։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության համաձայն՝ 2022 թվականին Վրաստանը զբոսաշրջությունից, ապրանքների արտահանումից և Ռուսաստանից փոխանցումներից ստացել է շուրջ 3,6 միլիարդ դոլար, ինչը 3 անգամ գերազանցում է 2021-ին նույն աղբյուրներից ստացված եկամուտը։
Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը փետրվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:
Ստամբուլի հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած 1233 քաղաքացիներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Փաստն այն է, որ Ռուբեն Վարդանյանն ինքը հրաժարական չտվեց, և, ըստ էության, դրանով ֆիքսեց իր քաղաքական հայացքների տարբերությունը՝ թե՛ Արցախի այսօրվա ղեկավարության, թե՛ ՀՀ այսօրվա ղեկավարության միջև: