
Թուրքիայի արտաքին առևտուրը 2025թ. կազմել է շուրջ 42 մլրդ դոլար

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը «Թուրքիայի արտահանողների խորհրդի» (TİM) նախագահ Մուսթաֆա Գյուլթեփեի հետ համատեղ ասուլիսում արտաքին առևտրի վերաբերյալ տվյալներ է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ 2025-ի առաջին 2 ամսում արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով՝ հասնելով 41.9 մլրդ դոլարի:
Նա նաև անդրադարձել է երկրում գործազրկության մակարդակին և նշել, որ այն հունվարին նվազել է մինչև 8.4 տոկոսի՝ հասնելով 11 տարվա ամենացածր մակարդակին: