Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը հետաձգել է ռուսական վառելիքից հրաժարվելու ծրագրի հրապարակումը

Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է ռուսական հանածո վառելիքից վերջնական և աստիճանական հրաժարման ճանապարհային քարտեզի հրապարակումը, որը նախատեսված էր մարտի 26-ին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Եվրամիությունը հետաձգում է ռուսական գազից աստիճանական հրաժարման ճանապարհային քարտեզի հրապարակումը: Հնարավոր է, մինչև 2027 թվականը դրանից վերջնականապես հրաժարվելու նախնական ծրագիրը նույնպես կարող է սրբագրվել: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է շահի գերակայությանը և միանգամայն կարելի է ենթադրել, որ ռուսական գազի և բնական հեղուկ գազի մատակարարումները պատերազմի դադարեցմանը միտված որևէ համաձայնագրի մաս են»,- նշել է գազի հարցերով անկախ վերլուծաբան Թոմ Մարցեկ-Մանսերը:

Եվրոպական կառույցը չի հայտարարել ծրագրի հրապարակման նոր ամսաթիվը, ինչը բնական գազի գների 4,2 տոկոսով կարճաժամկետ անկում էր առաջացրել Եվրոպայում: Այնուհանդերձ, հետագայում գները վերականգնվել են՝ հասնելով նախկին մակարդակին։

Այսօր, Երևանի ժամանակով 12:28-ին Ամստերդամում բնական գազի գները մի փոքր բարձր էին՝ 43.57 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս