Ելիսեյան պալատը հերքել է Զելենսկու հետ Վաշինգտոն մեկնելու Մակրոնի ծրագրերի մասին տեղեկությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի նախատեսում Վաշինգտոն այցելել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում։

Ընդգծվում է, որ այս փուլում չի նախատեսվում Մակրոնի նոր այցելություն Վաշինգտոն:

Մարտի 5-ին Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Սոֆի Պրիման հայտնել էր. «Դիտարկվում է այն տարբերակը, որ անհրաժեշտության դեպքում Մակրոնը նախագահ Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կրկին կայցելի Վաշինգտոն»։

Նախորդ շաբաթ Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնն այցելել էին Վաշինգտոն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել էին կարևոր թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31