«ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար». դեսպան

Միացյալ Նահանգները միջնորդի դերում անում է հնարավոր ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Ինչպես հաղորդում է  ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«Կարևոր է դասեր քաղել անցյալից, սակայն շատ ավելի առաջնահերթ է կառուցել ավելի լավ ապագա: Որպես հակամարտության կարգավորման հարցում միջնորդ երկիր՝ ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հակամարտող կողմերի հանդիպումներ կազմակերպելու նպատակով»,-նշել է ամերիկացի դիվանագետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728