«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը Ազերկոսմոսի հետ պետական նախագիծ է պատրաստել, որով նախատեսվում է զարգացնել Երկիր մոլորակի մակերևույթին տիեզերքից հետևելու հնարավորությունները:
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը:
Այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որը հայության մեջ համարվում է որպես երիտասարդության և սիրո օրհնության տոն, կնշվի հունվարի 27-ին:
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիայի ջանքերին:
Հունվարի 11-ին ժամը 10:08-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Գետավան-Չարեքտար ճանապարհի 12 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՃՏՊ-ի հետևանքով կա տուժած:
Հունվարի 10-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ` 1966թ. ծնված Կամո Էռնեստի Մնացականյանի նկատմամբ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի կողմից հայտարարվել է հետախուզում ԱՀ քր. օր-ի. 307 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար:
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Արցախում 2017 թվականին զբոսաշրջային այցելությունները 2016-ի համեմատ աճել են 41 տոկոսով: Նույն ցուցանիշը 2015-ի համեմատ աճել է մոտ 30 տոկոսով:
ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հունվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է 3 ահազանգ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ մարտի 1-ից Ստեփանակերտում կազմակերպելու է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական պրակտիկա» թեմայով դասընթաց:
Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո հակամարտության կարգավորման գործում առկա փոքր վստահությունը խարխլվեց:
Հունվարի 9-ին ժամը 19:30-ին Ճարտար քաղաքի բնակիչ` 1974թ. ծնված Թ.Ա-ն ոստիկանության Մարտունու շրջանային բաժին դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում, 3 անհայտ անձինք իր որդուն՝ 2003թ. ծնված Ա.Ա-ին, Ճարտար քաղաքում նստեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
Արցախն իրական ժողովրդավարություն է, որի նմանը չկա տարածաշրջանում:
«Երբեմն այնքան անհեթեթ են այդ մահերը, որ զարմանում ես. մինչ այդ կարելի էր անել ինչ-որ փոքրիկ աշխատանք, ու դրա արդյունքում մենք ավելի լավ վիճակ կունենայինք ու չէինք ունենա նաև այդ կորուստները»:
«Մի մոռացեք՝ մենք այսօր հաղթող կողմ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«2018թ. ոչ մի հրաշալի բան չեմ սպասում, բայց սարսափելի բան էլ չեմ սպասում։ Ամենակարևոր բանը, որ տեղի կունենա, Իրանի հետ համագործակցությունն է՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու միջոցով։ Դա կարևոր է, որովհետև երկկողմանի ֆորմատը գրեթե ամբողջությամբ ընտրված է, արված է այն, ինչ հնարավոր էր անել։ Հաշվի առնելով այն, որ Իրանը շատ ուժեղ պաշտպանում է իր ներքին շուկան, տնտեսության մեջ ևս հնարավոր ամեն բան արվել է»;
Դեկտեմբերի 30-ին ժամը 18:00-ի սահմաններում Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտակերտ քաղաքի բնակիչ` 1966թ. ծնված Է.Մ-ի վարած «ՎԱԶ-2121» և Նոր Կարմիրավան գյուղի բնակիչ` 1956թ . ծնված Վ.Ն-ի վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաները:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել:
Պաշտոնական Ստեփանակերտն ահաբեկչական է որակում Ադրբեջանի գործողությունները:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Հունվարի 7-ին ժամը 17:07-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Հադրութ քաղաքի «Այգիներ» կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք՝ մեկ միավոր 85 մմ հրանոթի արկ:
Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:
«Պատերազմի ռիկսը մնում է բարձր նաև 2018 թվականին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ խոսելով 2018 թվականի սպասելիքներից ԼՂ հակամարտության գոտու վերաբերյալ:
Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
«Բարդ տարի է լինելու ինչպես՝ ներքաղաքական, այնպես էլ՝ արտաքին քաղաքական մարտահրավերների տեսանկյունից, և հենց այդ համատեքստում է, որ մեզ օդի-ջրի պես անհրաժեշտ են ապագայի հանդեպ վստահություն ներշնչող ազդակները, որոնք հենց մեր հավաքական ջանքերի շնորհիվ միայն կարող են ծնունդ առնել»:
«Ադրբեջանը կխուսափի լարել իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը»:
«Արցախի և Հայաստանի գլխավոր մարտահրավերն անկասկած Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորված չլինելն է՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով»: