ԱՀ-ում անասնաբուծության համախառն արտադրանքն աճել է 16,4 տոկոսով

Անցած տարի Արցախի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 76 մլն դրամ, որի 50,3 տոկոսը բաժին էր ընկել բուսաբուծությանը, իսկ 49,7 տոկոսը անասնաբուծությանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը:

Նա նշել է, որ 2016 թվականի ցուցանիշների համեմատ անասնաբուծության համախառն արտադրանքը 16,4 տոկոսով աճել է:

Կայքի  զրուցակցի խոսքով՝ 19,3 տոկոս աճ է գրանցվել մսամթերքի արտադրության ոլորտում:

«Եթե 2016 թվականին արտադրվել է 13 հազար տոննա մսամթերք, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 15 հազար 428 տ: Կովերի գլխաքանակի նվազման պատճառով կաթի արտադրության ոլորտում որոշակի նվազում է արձանագրվել, բայց կովերի կաթնատվությունն աճել է: Թռչնաբուծության մեջ 1,5 տոկոս կրճատվել է ձվի արտադրությունը, իսկ թռչնամսի արտադրությունը` աճել: Աճել է նաև մեղրի արտադրության ծավալը 5,3 տոկոսով, իսկ 1 մեղվաընտանիքի բերքատվության առումով գրանցվել է 9,4 տոկոս աճ»,- մանրամասնել է Ն. Մուսայելյանը:

Անդրադառնալով անասնագլխաքանակի ցուցանիշներին՝ ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր անասուների թիվը կազմել է 46 հազար 743 գլուխ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ 43 հազար 112: Մանր եղջերավոր անասունները 95 հազար 139-ից հասել է 58 հազարի:

Խոսելով՝ խոշոր և մանր եղջերավոր անասուների գլխաքանակի նվազման պատճառների մասին՝ Ն. Մուսայելյանն ասել է. «Նվազումը պայմանավորված է իրացման շուկայով: Ֆերմերների համար հնարավորություն էր ստեղծվել բարձր գներով միսն արտահանել Հայաստան և Իրան»:

Տեսանյութեր

Լրահոս