«Սերժ Սարգսյանի ելույթում բոլոր շեշտադրումները կատարվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ ԵԽ ԽՎ-ում ունեցած ելույթի մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 25-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնի գլխավորած պատվիրակությանը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն փետրվարի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր:
Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանդարտվեք:
«Ադրբեջանը ստիպված գնում է որոշակի քայլերի՝ ուղղված Կասպրչիկի խմբի ընդլայնմանը, որն իրեն ձեռնտու չէր, և այդպես են արտահայտում իրենց դժգոհությունը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով անցած գիշեր հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձին։
«Մենք մշտապես նշում ենք, որ Ադրբեջանի քաղաքականությունն ահաբեկչական է, իսկ ահաբեկչությունը տրամաբանություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով երեկ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին:
Արցախի և Ադրբեջանի շփման գծում Ադրբեջանի նախաձեռնած հետախուզադիվերսիոն ներթափանցման վերջին փորձը նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումներից:
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Անցած տարվա ընթացքում Արցախում իրականացվել է 16 միլիարդ 324 միլիոն դրամի շինարարություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Արցախի խորհրդարանում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ հունվարի 24-ին տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է 30 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները և ամփոփվել են տարբերանշանի (լոգոյի) մրցույթի արդյունքները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո ագրեսիվ հարց հնչեցնող ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու և փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքներն են բանակցությունների ելքից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց, որ վաղուց հասունացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը:
Հունվարի 24-ին բանակի տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի՝ 2017թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ լրագրողներ և Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 25-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը չգիտի՝ որքանով է Ադրբեջանի գնած ռուսական զենքը վտանգ ներկայացնում արցախյան ճակատում, և ըստ նրա՝ զենքի նոր խմբաքանակը մինչ այժմ եղած պայմանագրի շարունակությունն է։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
2017 թվականին Շուշիի կերպարվեստի թանգարան է այցելել 3773 այցելու, որից 438-ը արտերկրից:
Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նախորդ հոկտեմբերին ժնևում և արտաքին գործերի նախարարների՝ ընթացիկ տարվա հունվարին Կրակովում կայացած հանդիպումները՝ հույս հայտնելով, որ երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների:
Հունվարի 23-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի միավորումների և զորամասերի՝ 2017 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև Արցախի հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2018 թվականի անելիքներին:
2014 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է «ԱրՄաթ» ինժեներական համակարգերի գործարկման ծրագիրը:
2017 թվականի դեկտեմբերին Մարտունու շրջանային հիվանդանոցում տեղադրել ենք վերելակ, որն այսօրվա դրությամբ աշխատում է անխափան:
«Ադրբեջանի պես պետությանը զենք մատակարարել չի կարելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունվարի 21-ին, ցավակցական հեռագիր է հղել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ։