Արցախի ԱԻՆ-ը լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել Դադիվանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Փետրվարի 22-ին՝ ժամը 10.23-ին ԱԻ ՃԿԿ Շահումյանի շրջանի ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:

Ժամը 10.23-ին Շահումյանի ՀՓՄ-ից դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման նպատակով Մարտակերտի ՀՓՄ-ին կից Չափարի հրշեջ-փրկարար ջոկից օգնության են մեկնել ևս 2 մարտական հաշվարկներ:

Մինչ հրշեջների դեպքի վայր հասնելը՝ (մոտակա հրշեջ ջոկը գտնվում էր դեպքի վայրից ավելի քան 25 կմ հեռավորության վրա) տունը լրիվությամբ այրվել է: Հրդեհի ժամանակ տանը գտնվել է 4 մանկահասակ երեխա, որոնցից երկուսին, դժբախտաբար, չի հաջողվել փրկել:

Հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար պատկան մարմինների կողմից իրականցվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։