
Սուրեն Պապիկյանն ասես «էլեկտրիչկայով» զբոսանքի է գնում Փարիզ. Ի՞նչ կարող է տալ Ֆրանսիան. Սերգեյ Մարկեդոնով
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը և դրա նշանակությունը հայ-ռուսական հարաբերությունների համար։ Անդրադարձ է կատարվել Սերգեյ Կիրիենկոյի հնարավոր դերին հայ-ռուսական երկխոսության կառուցման և Հայաստանի քաղաքական ուժերի հետ փոխգործակցության ավելի լայն համատեքստում։
Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները, կողմերի պատրաստվածության աստիճանը և արտաքին գործիչների ազդեցությունը։
Վերլուծվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այդ թվում՝ իշխանության կայունությունը, հասարակական տրամադրությունները և մարտահրավերները։ Զրույցը նաև ներառել է Ռուսաստանի, Արևմուտքի և այլ տարածաշրջանային խաղացողների աշխարհաքաղաքական շահերի թեման Հարավային Կովկասում փոփոխվող անվտանգության ճարտարապետության համատեքստում։։
Հայկ Դերզյան