Արման Թաթոյանը Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում ներկայցրել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել են այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր անհրաժեշտության մասին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մանասյանը։
Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանը չկարողացավ ապահովել մեր դաշնակիցների աջակցությունը, և նրանք ձեռքերը լվացին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման հարցում։
«Նախորդ իշխանությունները չեն ընդունել այս մոտեցումը, ի տարբերություն ՔՊ վերնախավի, եւ դա եղել է լեգիտիմ կառույցի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի քննարկման առարկա։ Գործող իշխանությունն, ԱԺ նախագահի հայտարարությամբ, հակառակ տեսակետն ունի, վերը թվարկված հետեւանքներով հանդերձ»։
2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո Ստեփանակերտում մնացել էին մի քանի տարեց եւ հիվանդ հայեր, որոնք չէին դիմանա ճանապարհին, եւ նախընտրել էին մնալ Ստեփանակերտում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։
2024 թվականի հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող գործերի ավելի արդյունավետ քննություն ապահովելու համար 44-օրյա պատերազմի վարույթները բաժանվել են՝ ըստ ուղղությունների, որի շրջանակում առանձնացվել էին «հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքերը»:
Ադրբեջանը ծաղրում և նվաստացնում է հայ ռազմագերիներին․ Լուկաս Ֆուրլաս
Ադրբեջանը պետք է հարգի ԼՂ վերադառնալու հայերի իրավունքը․ եվրոպացի պատգամավոր
ԼՂ-ում պատերազմը հումանիտար ճգնաժամի պատճառ դարձավ, որի արդյունքում տեղի ունեցավ հայերի արտագաղթ ԼՂ-ից, նրանք կորցրեցին ամեն ինչ․ եվրոպացի պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուաիզոն Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ կոչ է արել բոյկոտել նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական COP 29 համաժողովը։
«Հայտարարությունն էլ ընդունվեց այս անգամ, որն ուղղակի ոչինչ է, ոչինչ են նաև նախորդիվ ձեռքբերված պայմանավորվածությունները Հայաստանի համար։ Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերություններում քայլ կարձանագրվի, եթե կնքվի «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, իսկ այդ պայմանագիրը չի ստորագրվում, քանի դեռ Ադրբեջանի պահանջով Հայաստանում հանրաքվե չի եղել։ Հետևաբար՝ նմանատիպ հանդիպումները կարող են լինել անգամ շատ ինտենսիվ, միևնույն է՝ խնդրի էությունը դրանք չեն փոխում»:
168.am-ը երեկ անդրադարձել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե՝ «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն ՄԱԿ-ի 3-4 բանաձև»:
Դավիթ Ամալյանն Ալեն Սիմոնյանի և առհասարակ իշխանության որևէ ներկայացուցչի նմանօրինակ հայտարարություններից չի զարմանում. ըստ նրա՝ նրանք անում ու ասում են այն, ինչի համար եկել են իշխանության։
Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել է Երևանում։
«Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ, բայց Նիկոլին ինչո՞ւ եք «փուռը տալիս»»։
Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե որտեղից է Ալեն Սիմոնյանը վերցրել այն թեզը, թե Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ հարձակվել Արցախի վրա։
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը նկատում է՝ Ադրբեջանը նույնիսկ չէր էլ կարող երազել, որ ոչ միայն այլ միջնորդներից կհրաժարվեն, ոչ միայն ուղիղ կբանակցեն Հայաստանի հետ, այլև Ադրբեջանի դաշնակից Թուրքիան կներգրավվի որպես միջնորդ, և այս ամենը՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ, որոնք, ըստ Խալաթյանի՝ պատրաստ են գնալ Բաքվի և Անկարայի հետ ցանկացած զիջման:
Ստամբուլում ավարտված «3+3» (Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան և Ադրբեջան) ձևաչափով հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը խաղաղ պայմանագրի վրա աշխատանքն ավարտելու համար:
Ի՞նչ է կարծում Հայաստանի դեմ «հաղորդում տվող» Ալեն Սիմոնյանը, ՀՀ սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրին հղումը վերացնելու Ադրբեջանի պահանջը լեգիտի՞մ է, կամ դրա չկատարման դեպքում Հայաստանի վրա հարձակվելը լեգիտի՞մ է համարվելու: Չմոռանանք, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, որից չի պատրաստվում դուրս գալ, Հայաստանն էլ ուժով դուրս հանելու մտադրություն չունի, իսկ թե ինչ կարող է լինել այդ տարածքների հետ, երբ դա ՀՀ իշխանությունները փորձելու են ստանալ սահմանազատման գործընթացով, ավելորդ է ասել:
Մինչ Երևան-Բաքու բանակցային գործընթացը և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը փակուղում է՝ ծանր ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների ֆոնին, ՀՀ իշխանավորները չեն դադարում անել հայտարարություններ, որոնք ականջահաճո են Ադրբեջանին։
«Եթե պետք լինի, ապա մենք սպառելու ենք ներպետական ատյաններն ու դիմելու ենք միջազգային դատական ատյաններին: Հասնելու ենք նրան, որ Հաագայի դատարանում դա համարվի մարդկության դեմ կատարված հանցագործություն: Մեզ համար անընդունելի է ու խիստ վիրավորական, որ մեզ չեն համարում ՀՀ քաղաքացիներ»,- ասացին մեզ դիմած արցախցի մեր հայրենակիցները:
Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը հերթական մրցանակն է ստացել Լոս Անջելեսում հոկտեմբերի 17-20-ն անցկացվող վավերագրական ֆիլմերի փառատոնում։
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում, որը բեռնատարներ արտադրող ռուսական «Կամազ» ընկերության բաժնետերն է:
Ադրբեջանը միայն Արցախը չի ուզում, այլ ողջ Հայաստանը. արցախցիներ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արմեն Գրիգորյանն է։
«Միջազգային օրենքի տեսանկյունից Հայաստանը մտնում է սարսափելի հակասության մեջ: Մի կողմից նա հակասության մեջ է մտնում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ, մյուս կողմից՝ ռուս-թուրքական, ավելի ճիշտ՝ 1921թ. թուրք-բոլշևիկյան պայմանագրի հետ: Հիմա, ասենք թե, դու ռուս սահմանապահներին քշեցիր, բայց չէ՞ որ այդ սահմանը պահվում է 1921թ. պայմանագրով»։
Պայթյունից հետո Ստեփանակերտում տիկին Նաիրան մնացել էր մեն-մենակ, բոլոր հարևաններն արդեն դուրս էին եկել, ինքն էլ ստիպված սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան հայտարարություն է տարածել, որ Արցախից դուրս եկողներից մեկն իրեն բերի Հայաստան։ Արձագանքել է արցախցի մի երիտասարդ, ով իր ընտանիքի հետ միասին տիկին Նաիրային հասցրել է Հայաստան։
Ու այսքանից հետո նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիևի հանցավոր քայլերը Ադցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձևերի առկայությամբ։
Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: