Էրդողանը կմասնակցի Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը

Այսօր՝ մայիսի 28-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Լաչինի (Բերձոր) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Оդանավակայանի բացման արարողությանը ներկա կգտնվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Օդանավակայանը գտնվում է լեռնային տեղանքում՝ ծովի մակարդակից 1800 մ բաձրության վրա և համարվում ներկայիս Ադրբեջանի ամենաբարձր լեռնային օդանավակայանը։

Նշյալ օդանավակայանը գտնվում է Բերձոր քաղաքի կենտրոնից 30կմ, Շուշիից 70 կմ, իսկ Քարվաճառից (Քելբաջար) 60կմ հեռավորության վրա։

Օդանավակայանն ունի 3000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղի, ինչպես նաև տերմինալ, որը կարող է սպասարկել ժամում 200 ուղևորի։

Հիշեցնենք, որ Բերձորի օդանավակայանի շինարարական աշխատանքները սկսվել էին 2021-ին։

Տեսանյութեր

Լրահոս