Երևանը պատրաստ է նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Արմեն Գրիգորյան

Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, լրագրողներին այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Խաղաղության պայմանագրի տեքստն այլևս վերջնականացված է, միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, թե հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը։

«Իսկ Սահմանադրության մասին՝ գիտեք արդեն Հայաստանի դիրքորոշումը»,-ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են պայմանագրի ստորագրման խոչընդոտները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031