Տորթ, մոմ, շամպայն և «happy birthday»՝ առաջնագծում. ընկերների անակնկալը՝ կամավորական Գևորգի 30-ամյակի առթիվ

Պատերազմի առաջին օրերից կամավորագրված և ջոկատով Արցախ՝ առաջնագիծ մեկնած Գևորգ Ավետիսյանն այսօր դարձավ 30 տարեկան: Ջոկատի տղերքը մարտական գործողություններ իրականացնելուն զուգահեռ՝ դիրքերում անակնկալ են պատրաստել Գևորգի համար՝ տորթ, մոմ, շամպայն և «happy birthday»:

Գևորգի կինը՝ Էլմիրա Դավթյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 30-ին է ամուսինը կամավորագրվել և մեկնել առաջնագիծ:

«Սկզբում շատ ծանր տարա, բայց, որ գիտակցում ես, թե ինչի համար է գնում, որ նույնի միջով չանցնեն մեր երեխաները… Ամեն դեպքում դժվար է, որ գիտակցում ես՝ գնացել է այնտեղ, որտեղից շատերը հետ չեն գալիս: Ամեն զանգելուց ասում է, որ ամեն ինչ շատ լավ է, ու միշտ, փոխանակ ես իրեն դուխ տամ, ինքն է ինձ դուխ տալիս»,- ասաց Գևորգի կինը:

Էլմիրան և Գևորգը 1 տարեկան աղջիկ ունեն, մայրն ասում է, որ երեխան շատ է կարոտել հորը, երկար ժամանակ չտեսնելուց հետո՝ հասցրել է նեղանալ.

«Ճուտիկը նեղացել է պապայից, որովհետև կարոտել է: Սկզբում, որ հեռախոսով զանգում էր, վերցնում սկսում էր խոսել, բլբլալ, իսկ հիմա, որ ասում եմ՝ պապան է, գլուխը թեքում է (ծիծաղում է.- Ն.Խ.):

Էլմիրան պատմեց նաև, որ դեռ 2 ամիս առաջ պլանավորել էին, թե ինչպես են նշելու Գևորգի ծնունդը, սակայն չի վհատվում.

«Կարևորը՝ թող անփորձանք լինի, ծնունդները դեռ շատ կնշենք իրար հետ»:

Տեսանյութեր

Լրահոս