Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերա»-ին:
ՊԲ-ն հրապարակել է հերթական տեսանյութը, որտեղ երևում է հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը։
«Ինքս փորձում եմ ամբողջական պատմությունը, պատկերը ներկայացնել և ցույց տալ, որ Ադրբեջանն է հարձակվել Արցախի վրա և Արցախն է հայտնվել ծանր վիճակում և այդ պայմաներում պաշտպանվում է։ Իմ մեսիջն այն է, որ այս պատերազմի արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ, խաղաղ բնակչությունը թողնում է իր տունը, ծննդավայրը և հեռանում։ Բազմաթիվ երիտասարդներ են զոհվում, քանի որ պաշտպանում են իրենց հողը, հայրենիքը։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը, գերտերությունների ղեկավարներին, որպեսզի կանգնեն ազնվության, ճշմարտության կողքին։ Իսկ սա նշանակում է, որ նրանք պետք է ընդունեն, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ է ուզում, եթե արցախցիներն ուզում են լինել ազատ ու ապրել անկախ Արցախում, ուրեմն՝ նրա որոշումը պետք է ճանաչեն ու հարգեն»,- նշեց երգիչը։
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանն այսօր հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում, հետևել ծառայության սակրավորական խմբի աշխատանքներին, միաժամանակ ստուգել կատարված աշխատանքը:
Հայերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, ի աջակցություն Արցախի՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Չնայած պատերազմական դժվար օրերին՝ Ասկերանի շրջանում շարունակվում են իրականացվել եգիպտացորենի եւ արեւածաղկի բերքահավաքի աշխատանքները:
Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Խստագույն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության կոպտագույն խախտումը, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել մարտական գործողություններին մասնակից զինծառայողների մասնակցությամբ, ովքեր կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում հրետակոծվել են նաև Արցախի Մարտունի քաղաքն ու հարակից գյուղերը:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հերթական անգամ այցելել է զինվորական հոսպիտալ և հանդիպել այնտեղ բուժվող վիրավոր զինվորների հետ։
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի հետ քննարկել է շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում ինտենսիվ հրետակոծվել է նաև Արցախի Մարտակերտ քաղաքը:
Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը ծավալուն դասախոսություն է ունեցել Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողությունների թեմայով՝ շեշտելով, որ ներկայիս պատերազմն ավելի համառ ու մահաբեր է Թուրքիայի ներգրավվածության պատճառով, և որ Էրդողանը արտաքին պատերազմներում ներգրավվելով փորձում է իր երկրում աճող խռովություններից ուշադրություն շեղել և խեղդում է այլախոհությունը:
Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։
Արցախի Հանրապետությունը դրական է գնահատում միջազգային հանրության և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարկել:
Թուրքիան, Ադրբեջանն ու ահաբեկիչները փորձում են Իրանի և Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարը՝ ռազմավարական կարևորագույն հանգույցը, կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում ազդեցիկ լծակ ունենան Իրանի նկատմամբ:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը:
Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել:
Ադրբեջանը, կրկին խախտելով մարդասիրական զինադադարի պայմանավորվածությունը, վերահաստատում է, որ իր համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքներն ու իր զինծառայողների մարմինները:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակցության համար:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ:
«Ադրբեջանը միջազգային հանրության մոտ խղճահարություն առաջացնելու համար փորձում է հնարավոր բոլոր մանիպուլյատիվ մեթոդներն օգտագործել, և շատ արագ դա դառնում է կամ ծաղրի առարկա, կամ բացահայտվում է: Նույնիսկ սոցցանցերի օգտատերերի մակարդակով է ադրբեջանական քարոզչությունը բացահայտվում և որևէ ազդեցություն չի ունենում ո՛չ մեր հանրության, ո՛չ էլ արտաքին աշխարհի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է կեսգիշերից Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ: