Թուրքերը կարող են ունենալ ամեն ինչ՝ պոլոնեզներ, ինքնաթիռներ, անօդաչուներ, ամեն ինչ, ինչ գննել են նավթով, բայց խիզախությունը գնել հնարավոր չէ:
168.am -ին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Այս պահին հրթիռակոծվում են Ստեփանակերտը, Մարտունին, Շուշին, Մարտակերտը և Արցախի խոշոր գյուղական համայնքները»,-ասաց նա։
Հրադադարի մասին հակամարտող կողմերի միջև կեսօրին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը` շարունակելով հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա:
Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին եւ Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում վարձկան-ահաբեկիչների:
Հայաստանն ու Արցախը կտրականապես հերքում են Ադրբեջանի Թերթեր քաղաքին հարվածներ հասցնելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը:
Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանին բարկացրել է Cardi B-ի` Հայաստանին աջակցելու, այնուհետեւ` իր գրառումից հետ կանգնելու արարքը: Twitter-ի իր էջում «Պոկերի արքան» գրել է.
Եվս մեկ ապացույց, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ:
Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։
Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին:
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:
Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը առավոտյան Հադրութում տանը սպանել է երկու բնակչի` մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն:
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի ու Չինաստանի դեմ: «Դեռ բավական վաղուց ստեղծվել էր, այսպես կոչված, «Անակոնդա» պլանը, որը ենթադրում է Եվրասիայի փորատակում ստեղծել քաոսային իրավիճակ: Եվ այս երևույթները, որ տեղի են ունենում, այնպես չէ, որ մեկը զանգում-ասում է՝ այսպիսի […]
Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը հումանիտար հրադադարի մասին՝ կոչ անելով կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև:
Օրեր առաջ հայտարարվեց, որ հոկտեմբերի 12-ին Եվրոպական Կոնվենցիայի Կենտրոնում ժամը 09:00-ին տեղի կունենա բանավեճ, որի ժամանակ Եվրոպական Միության անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն նաև Արցախյան վերջին զարգացումները:
Անցնող գիշերը և մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթացել են, հատկապես թեժ է եղել հարավային ուղղությունը:
Քաղաքագետն ընդգծեց, որ այս կետում կարևոր է «հիմնարար սկզբունքներ» ձևակերպումը, իսկ հիմնարար սկզբունք են համարվում Հելսինկյան ակտի՝ ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիություն, տարածքային ամբողջականություն սկզբունքները։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար, որը պետք է ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։
Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը հակամարտության գոտում. ՈւՂԻՂ:
Քանի որ հաղորդագրության մեջ որևէ անուն չկար նշված, հայտնի չէր՝ ով է դավաճանություն կատարած անձը կամ ինչ պաշտոն է զբաղեցրել, 168.am-ը կապ հաստատեց ԱԱԾ լրատվական կենտրոնի հետ՝ փորձելով պարզել՝ ի վերջո, ո՞ւմ մասին է խոսքը: Բնականաբար, մեզ ոչինչ չասացին, խորհուրդ տվեցին միայն բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը:
«Կրկնում եմ՝Ռուսաստանը դանդաղ հասկանում է այս աճող վտանգների մասին, և հուսով ենք, որ մի փոքր ավելի պրոակտիվ կլինեն և իրենց դիվանագիտական ու ռազմական լծակները կօգտագործեն Թուրքիային իր իրական տեղը դնելու համար և հասկացնելու, որ Թուրքիան այս տարածաշրջանում արդեն մեծ խնդիրներ է հարուցել, որոնց ուղղելն արդեն մեծ ջանքեր է պահանջելու»,- եզրափակեց Վահրամ Տեր- Մաթևոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչումը կարող է դառնալ այն իրավիճակից ելք, երբ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ։