«Ինչ էլ գրել են, այդ ամենը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս». Ստեփանակերտի քաղաքապետ

Wargonzo-ի աղբյուրներն այսօր փոխանցել էին, որ 4 ադրբեջանցի զինվորականներ ներխուժել են Ստեփանակերտ և տեղի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակը պղծել են ու հեռացել։ Նրանք ցուցանակի վրա գրել են «Ադրբեջան»։

168.amի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ասաց, որ Ստեփանակերտ որևէ ադրբեջանցի զինվորական չի մտել։

«Ես չգիտեմ՝ ինչու են նման բան գրել, բայց ինչ էլ որ գրել են, այդ ամենը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս։ Ստեփանակերտի ներսում որևէ բան տեղի չի ունեցել։ Չեմ կարող ասել, թե Ստեփանակերտից դուրս կոնկրետ որ հատվածում է, ավելի շատ Շուշիին մոտ է։ Ադրբեջանցիներն ինչ գրել են ցուցանակների վրա ու տեղադրել են, կրկնում եմ՝ Շուշիին մոտ է»,- եզրափակեց Դավիթ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930