Խաղաղապահները Արցախում նախաձեռնել են «Ընտանիքի պատմությունը հաղթանակի պատմությունն է» ակցիան
Ռուս խաղաղապահների զորախմբի զինծառայողները Արցախի Հանրապետությունում ակցիա են նախաձեռնել՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 76-ամյակին: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ակցիան կրել է «Ընտանիքի պատմությունը հաղթանակի պատմությունն է» խորագիրը: Ակցիայի սկիզբը դրվել է Արցախի Ասկերանի շրջանի Խնաբադ գյուղի 104 զինվորի նվիրված հուշարձանի մոտ, ովքեր զոհվել են 1941-1945 թթ. հիտլերյան կոալիցիայի դեմ մարտերում: Բացի «Ընտանիքի պատմությունը հաղթանակի պատմությունն է» ակցիայից, ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը, համագործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ, նախաձեռնել է Արցախից ռազմաճակատ գնացած և Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հուշարձանների և հուշակոթողների բարեկարգման աշխատանքներ»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:
Արցախում ակցիաները շարունակվելու են մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը: