Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով մեկնել է ՌԴ՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցություններին: Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
Հակառակորդը կրկին հրթիռային հարված է հասցրել Ստեփանակերտին:
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել»։
ԵՄ անդամ 27 երկրների ԱԳ նախարարները հոկտեմբերի 12-ին կայանալիք նիստի ընթացքում քննարկելու են հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրված հանդիպման արդյունքները։ Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին այսօր Բրյուսելում լրագրողներին տեղեկացրել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ։
«Բոլոր այն հայ տղաներին, որոնք պայքարում են գոյության համար, ամուր մնացեք, ձեր ժողովուրդը ձեր թիկունքում է, ես՝ ձեր թիկունքում եմ: Տղաներ, ես հպարտ եմ ձեզանով, շարունակեք ձեր ազնիվ պայքարը։ Եվ հիշեք՝ որքան էլ վատ կամ դժվար լինի, դուք ադրբեջանցի չեք և չեք բռնաբարում գյուղատնտեսական կենդանիներին», – գրել է նա Twitter-ում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Մոսկվայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգն ընդգրկում է երեք բաղադրիչ՝ ռազմական գործողությունների դադարեցում, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակում։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կոչով դիմել է համաշխարհային հանրությանը: «Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետականը շատ պարզ ու հստակ հայտարարել է, որ պատերազմի պայմաններում սառեցնում է ներքաղաքական օրակարգը եւ իր ներուժով սատար է կանգնում մեր բանակին, Հայաստանին ու Արցախին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչ ինքնաթիռներ կան: Նա CNN-ի եթերում հայտարարել է, որ թուրքական կործանիչները Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով: Նա պնդել է, թե դրանք «գետնի վրա են» և չեն կիրառվում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԽ-ի այսօրվա նիստում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՌԴ շահերի ապահովումը Հեռավոր արևելքում և հարավարևելյան Ասիայում։ Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամերիկյան աշխարհահռչակ STRATFOR հետախուզական-վերլուծական կենտրոնը նույնպես փաստում է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը»։
Արցախում զոհված 19-ամյա Վահե Արմենակի Մկրտչյանն Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր: Համայնքապետարանի աշխատակիցը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցն ավարտելուց հետո Վահեն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
168 TV ԼՐԱՀՈՍ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։
Արտաքին գործերի նախարարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները կսկսվեն Մոսկվայում ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 16:00), հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Էմանուել Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաեւ, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի հաշիվներին փոխանցված հանգանակությունների գումարը հոկտեմբերի 9-ի դրությամբ կազմել է 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար:
«Արցախի պաշտպանության կոմիտեն Ազգային ժողով և Կառավարություն է ներկայացրել մի շարք առաջարկներ, և առաջինը հետևյալն է. եթե Հայաստանը և Արցախը դիմում են միջազգային հանրությանը, թե՝ ճանաչե՛ք Արցախի Հանրապետության անկախությունը, ապա առաջին քայլը մենք պետք է անենք»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հայտնելով, որ իրենք ժամանակին մշակել են իրավական փաթեթ, որով հիմնավորվում է, թե ինչու է Արցախի Հանրապետությունը ձևավորվել լեգիտիմ ճանապարհով՝ ԽՍՀՄ օրենքներին և միջազգային նորմերին համապատասխան: Իսկ սա հիմք կհանդիսանա մի շարք երկրների համար:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում»։
Չնայած բոլոր դժվարություններին, հայ ժողովուրդը միասնական է, ինչպես երբեք նախկինում և վճռական է մինչև վերջ կանգնելու և պաշտպանելու ազատությունն ու անկախությունը: Այս մասին Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին՝ իր բացման խոսքում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է:
Արցախում նահատակված 19-ամյա Դավիթ Մխիթարի Թորոսյանն Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր, 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ: 168.am-ը զրուցեց Լեռնագոգի համայնքապետարանի աշխատակիցներից մեկի հետ, ով պատմեց Դավիթի մասին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցինիզմի բարձրագույն դրսևորում է համարում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները:
Երեկ Ժնեւում անցկացված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ կշարունակվեն ուրբաթ օրը Մոսկվայում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահ է՝ թշնամին հարվածում է քաղաքներին ու գյուղերին, որովհետև ռազմաճակատում հանդիպում է համառ դիմադրության: Երեկ ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ թիրախավորել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Երկրորդ հարվածի պահին այնտեղ եղել են լրագրողներ:
«Հրապարակը» թերթը գրել է. «Դավաճանների փնտրտուքն» անհասցե չի լինելու․ մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, որը ռազմական գործողություններին է մասնակցել, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են»:
Տաթևիկ Հայրապետյանը ստեղծված իրավիճակի մասին՝ ՈւՂԻՂ
«Նախապատրաստվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա։ Այսօր ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ նախապատրաստում է երկու նախարարների այցը Մոսկվա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Երեկ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ ծանր վիրավորված ռուս լրագրող Յուրա Կոտյոնկին այսօր ռեանոմոբիլով տեղափոխել են նախ Ստեփանակերտից Գորիս, իսկ հետո` Երևան։ Նրան արհեստական կոմայից դուրս չեն բերել։ Այդպես տեղափոխելն ավելի հեշտ է։ Այս մասին գրում է War Gonzo տելեգրամ ալիքը։