Բազմիցս ասվել է, այդ թվում՝ երկրի ղեկավարի կողմից, որ այս պատերազմը հայերի գոյության կռիվն է, և որ այն հղի է նոր ցեղասպանության վտանգով։ Հետևաբար, հայերի հանդեպ մարդկության դեմ ևս մեկ հանցագործությունից պետք է պաշտպանվենք հայկական ամբողջ ներուժով, քանի որ, ինչպես ցեղասպանությունները չեն ճանաչում կուսակցություններ ու քաղաքական հայացքներ, այնպես էլ դրանից պաշտպանվելը պետք է չճանաչի։
Հայ ժողովուրդը, որն արագորեն փոփոխվող աշխարհում փորձում է գտնել իր արժանի տեղը և տրվում դրսից ներմուծվող հակառուսական տրամադրություններին, օրհասական այս օրերին, երբ Արցախի հայությունը կանգնած է իսպառ բնաջնջման վտանգի առջև, իսկ արյունաքամ հայ ժողովուրդն ամեն ժամ զրկվում է իր թանկագին արյունից, պետք է մեկ անգամ ևս արժևորել պատմության խորհուրդը՝ փաստելով այն, որ հայ ժողովուրդի պետականության կերտման գրեթե բոլոր փորձերն անհաջողությամբ են ավարտվել։
«Մոսկվայի հանդիպումից հետո հույսերը մեր չեն արդարացել»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ բանակցությունների արդյունքներով տրվող մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քննարկվել է հանդիպմանը Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի կողմից Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ դեսպանատան դիմաց ցույց է, սակայն պահանջներն անհասկանալի են: Չկա քաղաքական հարցադրում։
168 TV ԼՐԱՀՈՍ:
Կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել է բանաձև, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու համար:
Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ ունեն Եվրոպայի խորհրդի առջև՝ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի առցանց ասուլիսը՝ նվիրված Արցախում ընթացող պատերազմական գործողությունների շուրջ իրավական գործընթացներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը գործում է ազգայնական ոգով, ժխտում Հայոց ցեղասպանության իրողությունը և, կարծես, խրախուսում Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտման փորձերի իրականացումը:
Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախում վիրավորվել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: 168.am–ը փորձեց լրացուցիչ տեղեկություններ ստանալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի մասին նրա մտերիմներից մեկից. «Միքայելյանն իր ջոկատով է առաջնագծում եղել, բեկորային վնասվածք է ստացել՝ մեջքի և ոտքի հատվածում, ոտքի մկանն է կտրվել: Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը կայուն է, կյանքին վնաս չի սպառնում»,- […]
Հպարտ եմ, որ այս օրերին մեր պաշտպանության բանակի կողքին, պատերազմի առաջին իսկ օրից, կենաց մահու կռիվ է մղում Դաշնակցության վաշտը, և այդ վաշտում նաև մեր ղեկավար մարմնի անդամներ կան:
Կրկնում եմ, զգացեք յուրաքանչյուրիդ պատասխանատվությունը՝ կորոնավիրուսային չարաբաստիկ վարակի տարածումը կանխարգելելու գործում, պահեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը եւ պահանջեք նույնը ձեր կողքիններից:
Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արցախից տեղահանված կանայք ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ հանդիպում կունենան ժամը 17։00-ին: «Մենք գնալու տեղ չունենք։ Մեր հարազատները նկուղում են, առաջնագծում են»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա իրականացնող արցախցի կանանցից մեկը՝ Լիանա Ադամյանը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ հայերը հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին, նաև, որ աշխատանք է տարվում հայերի ուղղությամբ, Սուրեն Սարգսյանը նշեց, որ դա, մեծ հաշվով, նախընտրական փոքր անդրադարձ էր։
Մայր հողն իր գիրկն ընդունեց հերոս զավակին՝ Սեյրան Ղարիբյանին… առաջնագիծ մեկնելուց առաջ իր գլխարկը դրեց հոր՝ իմ եղբայր Համիկի գլխին… Սեյրանը կռվեց մինչև վերջ՝ մեկ քայլ չնահանջելով… բեկորի հարվածից կորցրեց ոտքը, բայց չլքեց դիրքը, մնաց հրամանատարի կողքին… արծվասիրտ հայորդու ոգին թևածում է Արցախի երկնքում…
«Ծանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում»։
Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել:
168 TV ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է նախօրեին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում չորս պայթյունի ձայն է լսվել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ…
Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
«Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ինչո՞ւ է նա լռում». քայլերթ․ ՈՒՂԻՂ։
«Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին»։
Հունաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողությունների:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ Իրենք, մեր դուստրերը, մեր քույրերը մեր պատիվն են։ Հենց իրենցով էլ #հաղթելուենք»։