Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականում ավարտվել են ապարդյուն. աշխատանքը կշարունակվի Հադրութում
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 5-ին ավարտվել են ապարդյուն։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով վաղը՝ ապրիլի 6-ին կշարունակվեն Հադրութի շրջանում։
Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների թիվն ընդհանուր առմամբ 1529 է: