
Ջրականում անհետ կորածների և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ են իրականցվում

Պատերազմի ընթացքում անհետ կորածների և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներն ապրիլի 5-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների թիվն ընդհանուր առմամբ 1529 է: