Արցախում նախատեսվում է նոր բնակավայրի կառուցում, որի համար կկիրառվի Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք որմնաքարի զգալի մասը:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելացրել է Արցախյան վերջին պատերազմում մահացածների թիվն ու հայտարարել անհետ կորածների մասին:
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ կատարել այն խնդիրները որոնք անհրաժեշտ են այս ծանրագույն ճգնաժամային պայմաններում, այն է՝ պահպանել երկրի ամբողջականությունը, ապահովել անվտանգությունը և գործուն քայլերով ժողովրդին հուսադրելով տանել զարգացման ճանապարհով։
«Մաաթ» հիմնադրամի ղեկավար Այման Աքիլը կոչ է անում Ադրբեջանի կառավառությունը հանձնել հայ ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության:
Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները հունվարի 18-ին փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Քարվաճառ մեկնող ադրբեջանական շարասյան ճանապարհը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը:
Արցախում հունվարի 18-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում շարունակում են իրականանել փրկարար-որոնողական աշխատանքներ:
ՌԴ խաղաղապահ զինծառայողները Արցախի տարածքում տեղակայված ժամանակակից ամրաշինական կառույցներով և բնակության համար հարմարավետ մոդուլներով հագեցած դիտակետերում շարունակում են վերահսկել հրադադարի ռեժիմը և մոնիթորինգ իրականացնել:
Պարզ է, որ հրադադարի պայմանավորվածությունների խախտման դեպքում 40-50 հազարանոց ադրբեջանաթուրքական եւ ջիհադիստ ծայրահեղականներով շրջափակված Արցախը միայն 2000 ռուս խաղաղապահներով չի կարողանա դիմակայել հերթական ագրեսիային: Հետեւաբար, Արցախի պաշտպանության բանակի առկայության անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ, ինչպես նաեւ այն, որ այնտեղ ծառայելու են նաեւ կամավորներ Հայաստանից եւ սփյուռքից»:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, հաղորդում է գերատեսչությունը։
Արցախի տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների 2021 թվականի հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում՝ «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի մասնաճյուղերում։
«Բոլորն էլ հասկանում են, որ մեր երկրի հետագա լինելիությունը կախված է հենց Նիկոլի գնալուց: Իրենք ամեն կերպ փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը, որովհետև աներես են: Ցանկացած իրեն հարգող, պետությունը սիրող ղեկավար նախ՝ չէր ստորագրի, այդ ժամանակ կգնար, իսկ եթե քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ ստիպված ստորագրել է, ստորագրելու հետ մեկտեղ՝ հրաժարական կտար: Հրաժարական չտալը նշանակում է, որ ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ ունեն, ո՛չ հայրենիք ունեն. Իրենք՝ իրենց աթոռը, իրենք՝ իրենց փողը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արցախում պետությունը մինչև 80 հազար դրամի չափով փոխհատուցելու է բնակարանների և բնակելի տների վարձավճարները:
Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Արցախյան վերջին պատերազմից առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը դյուրացնելու և հերթերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար՝ կիրառվելու են այլընտրանքային միջոցներ:
Արցախում բնակիչներին տրվող աջակցությունը հասցեական և առարկայական դարձնելու, ինչպես նաև ընտանիքի առջև ծառացած խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու նրա կարիքները ճանաչելու նպատակով մեկնարկում է լայնածավալ ծրագիր:
«Մենք պատրաստ կլինենք աջակցել որոշման փնտրտուքին, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն և, ամենակարևորը, անվտանգություն այն մարդկանց համար, ովքեր այստեղ ապրել են միշտ և ապրելու են ապագայում»,- այս մասին այսօր 2020 թվականի ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին:
«Երկար տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել հարց, որպեսզի կտրվի Հայաստանը ԼՂ-ից, հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես կոնցեպտ, ոչ մեկի կողմից չի մերժվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու հաշվի չի առնվում Ադրբեջանի դժգոհությունը ՀՀ պաշտոնյաների Ղարաբաղ այցերի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 18-ին ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։
Արցախում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարված 58 նոր թեստավորումներից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք:
Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի և Որոտանի (Կուբաթլու) հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն:
Արցախի Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ և ականաորոնողական ծառայության շներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և եղանակային բոլոր պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության, առաջիկա շաբաթ կներկայացվի Արցախի ձեռագրական ժառանգությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը նշեց, որ ներկայացվելու են Արցախում գրված ու այնտեղ պահվող ձեռագրերը, Շուշիում տպված գրքերը, արխիվային փաստաթղթեր, կաթողիկոսական գրություններ և այլն: Ընդհանուր շուրջ 80 տասնյակի հասնող ցուցանմուշ:
Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Առայժմ մեր շուշեցիներից ՀՀ կառավարության որոշումով 300 հազար դրամ են տալիս նրանց, ովքեր կացարաններ են թողել, և դրանք այսօր գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, և ովքեր բնակվել են Շուշի քաղաքում փաստացի գրանցումով առնվազն երեք և ավելի ամիսներ, այդ ցուցակների հետ կապված մենք ճշտումներ ենք անում և տրամադրում ՀՀ կառավարություն։ Մեծամասնությամբ մարդիկ արդեն ֆինանսավորվել են, կան մարդիկ, որոնք Շուշիում բնակվում էին, սակայն գրանցված չէին, օրինակ, զինվորականներ, նրանց էլ ենք տեղեկանք տրամադրում, որպես 300 հազար դրամ ստանան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է ասել, թե Արցախի հարցի հետ կապված բանակցային գործընթացն ինչ ժամկետներում կարող է վերականգնվել։ Ավելին՝ տարբեր կողմերից եկող ազդակներն ու հրապարակումները ցույց են տալիս, որ Արցախի կարգավիճակի հետ կապված խնդիրը լուծված չէ, և բանակցային գործընթացը պետք է միտված լինի քաղաքական լուծում գտնելուն։
«Չորս օրական երեխային վերցնեմ, ո՞ւր տանեմ: Տուն-տեղ չունենք: Ամեն ինչ թողել ենք, անգամ տան գրքույկը չենք վերցրել: Աղջիկս, նրա սկեսրոջ ընտանիքը Շուշիում են իրենց տները կորցրել, իմ, ամուսնուս հայրական տները ևս կորցրել ենք, եղբորս տունը՝ նույնպես: 5 տուն կորցրել ենք, հիմա ես ո՞ւր գնամ, ո՞ւմ տուն գնամ: Առանց աշխատանքի գնամ Արցախ՝ ոնց ապրեմ: Այնտեղ փեսաս ինչքան փնտրել է, տուն չի գտել: Մեկ սենյականոց տան վարձը 150.000 դրամ է: Չունենք աշխատանք ոչ ես, ոչ ամուսինս, ոչ աղջիկս»,- նշեց մեր զրուցակիցը:
Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Գասպարյանը պատմում է՝ գերեվարվել է արոտավայրում անասուն արածեցնելիս: